Առաջին երեք վարկերը համալսարանին տրամադրվել են ընթացիկ ծախսերի իրականացման և շրջանառու միջոցների ձեռք բերման նպատակով, իսկ վերջին երկուսը՝ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների հետ կապված ծախսերի իրականացման համար։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում տեղում է ձյուն:
«Վաղ առավոտից Հայաստանի տարածք կներթափանցի արկտիկական ցիկլոն, օդի ներհոսքն այնքան ուժեղ է լինելու, որ հոկտեմբերի 31-ի գիշերն ավելի տաք է լինելու, քան նոյեմբերի 1-ի ցերեկը: Գիշերը կլինի +8+9, ցերեկը կիջնի +6»:
Assotiated Press գործակալությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում է Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրումը, որն ավելի քան 2 տարի գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո:
Վերջին շրջանում Ադրբեջանում կտրուկ` մոտ երկու անգամ նվազել է բանանի գինը` 2.5-3 մանաթից հասնելով 1.2-1.5 մանաթի: Այս մասին հաղորդում է ադրբեջանական minval.az պարբերականը: Դրամով հաշված՝ 850-ից նվազել է 420 դրամ:
ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) հետ կապված երեք խոշորագույն ընկերությունները այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում նվազեցրել են պետբյուջե վճարվող հարկերը շուրջ երկու միլիարդ դրամով:
Վիկտոր Դալլաքյանի կուսակցաշինական աշխատանքները ֆինանսների սղության պատճառով ժամանակավորապես սառել են։ Վերջին շրջանում տարբեր մարզերում գրասենյակների տարածքներ վարձակալելու ակտիվ աշխատանքներ էին սկսվել, սակայն այս պահին դրանք նույնպես կասեցվել են։
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Երիտասարդ Արտյոմն առավել հայտնի է շենքերի, շինությունների քանդել-վաճառելու գործով։ Քաղաքային չօգտագործվող կառույցները քաղաքապետի թույլտվությամբ Գրիգորյանը քանդում ու վաճառում է։ Նրա թեկնածությունը սվիններով են ընդունել քաղաքապետարանի հնաբնակները, Սամվել Վանցիկիչի թիմը հույս էր փայփայում, որ Մամիկոն Ասլանյանը չի ազատվի հնաբնակներից։
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Ֆիլիպ Բուայայի հետ: Ըստ հաղորդագրության` Կոստանյանն ու Բուայան, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև պաշտոնատար անձանց, ներառյալ դատավորների պատասխանատվության, այդ թվում՝ նյութական պատասխանատվության հարցը:
Միայն Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը չէ, որ դառնում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի անհասկանալի որոշումներից տուժող:
Հագուստն այնպես է պատրաստված, որ այն կարելի է կրել որպես բոդի՝ համադրելով զգեստապահարանի մյուս իրերով: «Ես ցանկանում էի ստեղծել վառ ու հարմարավետ բաներ, որոնք կարելի է ամբողջ օրը կրել նաեւ քաղաքում»,- ասել է մոդելագործ Վերոնիկ Լերուան: Շարքում, բացի, լողազգեստներից, ներկայացված են նաեւ կոմբինեզոններ եւ գլխարկներ:
Ինչպես գրում է հրատարակությունը, Վինձորների դինաստիայի 32-ամյա ներկայացուցիչը «խելահեղորեն սիրահարված է եւ շատ երջանիկ է»: ԶԼՄ-ների տվյալներով՝ Հարին գրանցվել է Մեգանի Instagram-հաշվի նորացմանը եւ նրա ընթացքին հետեւում է սոցցանցում սեփական անանուն էջից:
Ռոբոտի «բերանը» պատրաստված է փափուկ պոլիմերային մեմբրանից: Դրա միջոցով մեքենայի մեջ է ներծծվում ջուր կենդանի օրգանիզմներով: «Կերակուրն» ընկնում է արհեստական ստամոքս՝ մանրէական վառելիքային տարր, որտեղ մանրէներն այն քայքայում են: Ռոբոտն այս կերպ ստանում է իր գործելու համար անհրաժեշտ էլեկտրաԷներգիան: Մնացուկները նետվում են սարքի հետին մասում գտնվող անցքից:
Լոնդոնի Կայսերական քոլեջի ֆիզիկոսները բոլոր ցանկացողներին առաջարկել են եռաչափ տպիչով տպել Տիեզերքի մոդելը: Այն պատկերացում է տալիս Մեծ պայթյունից հետո 380 միլիոն տարի անց տիեզերական միկրոալիքային ֆոնի տարածման մասին եւ հիմնված է Planck-ի առաքելության տվյալների վրա:
Գարեթը շաբաթական կստանա 700 հազար ֆունտ: Սակայն հարկերը վճարելուց հետո Բեյլը մաքուր կստանա մոտ 360 հազար ֆունտ: Դա նշանակում է, որ «Ոսկե գնդակ» հավակնորդներից մեկն Արքայական ակումբում կստանա ավելի շատ, քան «Ռեալի» գլխավոր աստղ Կրիշտիանու Ռոնալդուն, ով հարկերը վճարելուց հետո ստանում է մոտ 300 հազար ֆունտ: Ընդ որում, Գարեթ Բեյլի հրաժարագինը կկազմի 1 մլրդ ֆունտ:
Շատերը պատմում են, որ հաճախ են զգում, թե ինչպես է ուռում ստամոքսը։ Սա խնդիր է, որը սովորաբար առաջանում է ծանր մթերք ուտելուց հետո, սակայն կան մարդիկ, ովքեր այդ տհաճ զգացողությունն ունենում են ողջ ընթացքում։
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ տանը սպիտակեղեն չորացնելը վտանգավոր է։ Marketium.ru կայքը գրում է, որ դա հատկապես վտանգավոր է ցածր իմունիտետ և ասթմա ունեցող անձանց համար։ Թաց հագուստի վրա հավաքվում են բորբոսասնկեր և սպորներ են արտադրում, որոնք կարող են թոքերի վարակների պատճառ դառնալ։
Առաջին պլանի դեմքը կարող է պատկանել կամ տղամարդու, կամ կնոջ՝ կախված մեր ներքին ինտերպրետացիայից։ Այն, ինչ դուք տեսնում եք նկարում առաջինը, կարող է պատմել կյանքի սպասվող փոփոխությունների մասին։
Որովայնն այն օրգանն է, որտեղ տեղի է ունենում նյութափոխանակության մեծ մասը։ Որովայնում թթուները pH-ի ցածր մակարդակի են, ինչը բավարար է՝ բակտերիաները վերացնելու համար։ Դրանք օրգանիզմ են մտնում սննդի միջոցով։
168.am-ի հետ զրույցում քաղաքացիներին Ոստիկանության բաժիններ կանչելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տվեց հետևյալ բացատրությունը. «Այլ գերատեսչությունում (նկատի ունի՝ ԱԱԾ-ն.- Ռ.Մ.) հարուցված քրեական գործ կա, ու դրա շրջանակներում համապատասխան գործողություններ են իրականացվում»:
Նախկինում ավելը հատուկ նշանակություն ուներ։ Դրա օգնությամբ մարդիկ դուրս էին անում չարը՝ ազատվելով տհաճություններից, աղքատությունից։ Մեր նախնիները մի շարք միջոցներ են օգտագործել՝ տուն բարեկեցություն և հարստություն բերելու համար։