Խաղն ավարտվեց մանկունյանցիների պարտությունով՝ 1:2:
ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա լավագույն մարզչի կոչման հավակնորդների ցուցակը:
Գյումրիում կատարված բնակարանային գողությունը 3 ամիս անց բացահայտվեց:
Վարչապետ Կարեն Կարապետյանի բնորոշած «կոշտ բյուջեի» նախագծով նախատեսվում է 2016-ի համեմատ ծախսերը կրճատել 13 մլրդ դրամով։ Շա՞տ է սա, թե՞ քիչ` դժվար է ասել։ Առավել կարևոր հարց է` որքանո՞վ են այդ ծախսերն արդյունավետ։
Քիչ առաջ Իսրայելի Հերցլիա քաղաքի Քաղաքային մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի 12-րդ խմբի մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումն Իսրայելի և Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև:
«Կարծում եմ, որ գործընթացը դրական էր մինչև 2015 թվականը և կային հույսեր, որ կվերաբացվի սահմանը և կվերականգնվեն հարաբերությունները: Սակայն ցավոք որոշ տարածաշրջանային և ներքաղաքական զարգացումները խափանեցին այն: Այն կապված է 1915 թվականի իրադարձությունների տարելիցի հիշատակման հետ: Թուրքական կողմը պատրաստ չէր ինքնաքննադատության կամ դրանց քննարկմանը, իսկ հայկական կողմը այն դարձրել է քաղաքական պայքարի ձև»,- կարծում է Մուջիբ Խանը:
Թուրք-Իրաքյան սահմանին տեղակայված թուրքական զորամիավորումները եւ տեխնիկան առաջխաղացում են սկսել:
Հայաստանում 2016 թվականի առաջին ինն ամիսներում արտադրվել է 8 մլրդ 217.3 մլն դրամի հագուստ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականի հունվար-սեպտեմբերի նկատմամբ այս ցուցանիշն աճել է 24.7 տոկոսով:
«Ալաշկերտ» ակումբի մարզչական շտաբը համալրել են ևս երկու մարզիչներ՝ Մանուկ Սարգսյանն ու Տիգրան Ասլանյանը:
«Վստահաբար կարող եմ ասել, որ հայր Ալիևի ժամանակաշրջանում մենք ականատեսն ենք եղել շատ վատ երևույթների, բայց նման տեսակի դրսևորումներ այն ժամանակ չեն եղել։ Ներկայումս տեղի ունեցողը ոչ միայն շատ վատ, այլև պրիմիտիվ և քարանձավային մակարդակի քաղաքականություն է»։
Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը (ARDNF) 2016 թվականի հոկտեմբերին 460 մլն դոլարի կորուստ է ունեցել:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե նոյեմբերի 3-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը և գնդակոծել են սահմանամերձ բնակավայրերում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի հենակետերը, չի համապատասխանում իրականությանը, բացահայտ ապատեղեկատվություն է և բնակավայրերի թիրախավորումը բացառված է:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, կարծում եմ պետքարտուղար Քլինթոնը հետաքրքրված կլինի վերահաստատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Դա, անշուշտ, նրա առաջնահերթությունը չի լինի, սակայն, համոզված եմ, մենք քաղաքականության թարմացում կտեսնենք, որն իմ կարծիքով նպաստավոր կլինի Լեռնային Ղարաբաղի բնակչության համար»:
Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը Գործադիր մարմնի նիստի ընթացքում այսօր քննարկել է արտաքին, ներքին քաղաքական, ներկուսակցական, կուսակցության հերթական համագումարի կազմակերպչական հարցերը, ծրագրային փոփոխությունները, 2017թ, բյուջեի քննարկումներն Աժ-ում, կուսակցության դիրքորոշումը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները նոյեմբերի 3-ի ժամը 8։00-ից մինչև 19։25 շարունակել են Սևանա լճում նավակով կորած երկու ձկնորսների որոնումները, որոնք, սակայն, եղել են անարդյունք։
«Թայսոն Ֆյուրին ներկայացրել է զեկույց իր հոգեբանի կողմից: Նա հաստատել է բռնցքամարտիկի ախտորոշումը և նշել է, որ Թայսոնը չի լինի այնպիսի մարզավիճակում, որ կարողանա ռինգ դուրս գալ մինչև 2017թ. փետրվար»,- ասվում է WBA-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն արտաքին և ներքին քաղաքականության կտրուկ փոփոխությունների չի գնա:
Ադրբեջանի Մասազըր գյուղաքաղաքի բնակիչ, 16-ամյա Ասիման Ամիրովն ինքնասպան է եղել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 3-ին, ժամը 11.07-ին տեղեկատվություն է ստացել, որ Սյունիքի մարզի Վաղատուր գյուղում` պանրի գործարանի մոտակայքում արկ է հայտնաբերվել. անհրաժեշտ է օգնություն:
«Այս փուլում լավ արդյունք կարող է դիտարկվել նաև իրանական գազի մատակարարումը Հայաստան։ Առավելագույնը նման արդյունք կարող ենք ունենալ։ Տարանցիկ գլոբալ ծրագրերը բավականին ծավալուն համաձայնեցումներ կպահանջեն»:
Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 3-ին մասնակցել է ՀՀԿ Կենտրոն տարածքային սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովին, որի օրակարգում եղել է սկզբնական կազմակերպության նախագահի հաշվետվությունը, կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրությունը, ինչպես նաև ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը:
ՄԻԱՎ-ով վարակված մարդը, որը մշտապես հակառետրովիրուսային պատրաստուկներ է ընդունում եւ ըստ որում ծխող է, ամենայն հավանականությամբ, կմահանա հենց ծխելուց եւ դրա հետ կապված հիվանդություններից, այլ ոչ թե բուն ՄԻԱՎ-ից: Այս ամենի մեջ լավ նորությունն այն է, որ ծխելուց հրաժարումն զգալիորեն կերկարացնի նման հիվանդների կյանքը, եւ ծխախոտը թողնելը տվյալ դեպքում երբեք ուշ չի լինում։
Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի շրջանակներում այսօր Երևանի ժամանակով կմեկնարկի 22:00-ին տեղի կունենա «Ֆեներբախչե» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը:
Թուրքական «Ֆեներբախչե»-ի երկրպագուները Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետխաղից առաջ մարզադաշտ են ուղևորվել՝ թուրքերեն կատարելով հայկական «Զարթնիր լաո» հայտնի երգը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի գլխավորած պատվիրակությանը:
2016.17թթ. մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն 2 անգամ քննադատական ելույթ է ունեցել ԱՊԼ-ի մրցավարների մասին: Պորտուգալացին կասկածել է Էնթոնի Թեյլորի անկողմնակալությանը «Լիվերպուլի» դեմ խաղում: «Բերնլիի» հետ հաջորդ խաղում պորտուգալացին վիճել է Մարկ Կլատենբուրգի հետ և հեռացվել է դաշտից:
Startus magazine հարթակը, որը մշտապես անդրադառնում է Եվրոպայում ստարտափ շարժման զարգացումներին, այս անգամ անդրադարձել է Երևանին
Ի՞նչ դավաճանության մասին կարող է խոսք լինել, եթե այդ ուսանողները մինչև այս պահը շատ սիրում են Անիին ու կապված են նրա հետ: Նա ինքն էլ ընդունեց, որ խտացրել է գույները, ու ասաց, որ սխալվել է ուսանողների հասցեին նման որակումներ տալով:
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում նոյեմբերի 4-ին, ժամը 15.00-ին կբացվի ապրիլյան պատերազմի հերոս, Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող, Ադամ Սահակյանի` գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի բնակչի կողմից կնոջը ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ կնոջ նկամամբ բռնություն գործադրելու համար: