Նա բացառում է «Համախմբում» կուսակցությունով պատգամավոր դառնալու հեռանկարը, քանի որ իրեն համարում է «զտարյուն» ԲՀԿ-ական։ Իրինա Քոչարյանը ծրագրում է զբաղեցնել ԲՀԿ ցուցակի առաջատար դիրքը՝ երկրորդ կին թեկնածուն Նաիրա Զոհրաբյանից հետո։
RIA «Դերբենտ» գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտին, հայտնում է, որ ակադեմիայի մի խումբ գիտնականներ բողոք են հայտնել և փաստացի արգելում են ուսումնասիրել Ադրբեջանի պատմությունը՝ առանց Բաքվի հետ համաձայնեցման:
Նախկին ԴԱՀԿ Միհրանը, որը պատրաստվում է ռեյտինգայինով պատգամավոր դառնալ ապագա պառլամենտում, որոշել է «երկուսը մեկում» անել` «կարմիր գծերը» նվիրել Երևանի քաղաքապետարանին ու դրա դիմաց որևէ լումա չպահանջել, անգամ իր կատարած չորս միլիոն ներդրումը, որով տեսախցիկներ, «ուղեգծումներ» և այլ աշխատանքներ են կատարվել։
Մեր տնտեսությունը չափազանց մեծ կախում ունի տրանսֆերտներից, և որպես տնտեսական ճգնաժամի հիմնական պատճառ նշվում է տրանսֆերտների նվազումը: Փաստորեն ճգնաժամի այդ պատճառը գնալով խորանում է, հետևաբար, ճգնաժամը` նույնպես։
Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է` ենթասպա Յուրի Տեփանոսյանը հրազենային վիրավորում է ստացել ծոծրակի հատվածում: Եվ այստեղ հարց է առաջանում՝ ինչպես կարող էին մգեցված ապակիներով մեքենայի ուղղությամբ տանիքից կրակոց արձակել և դիպչել ծոծրակին:
Ընդհանուր առմամբ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 370 կրակոց:
«Իսլամական պետության» դեմ շղթայազերծվող պատերազմը ըստ ձեւի եւ ըստ էության հիմնական տարբերություններ է դրսեւորում տարածաշրջանի երկու կարեւոր կենտրոններում։ Խոսքը բնականաբար Իրաքի եւ Սիրիայի մասին է, ուր կատաղի մարտեր են մղվում ԻՊ-ը արմատախիլ անելու կարգախոսերի տակ։ Իրաքի կառավարական ուժերը հայտարարում են, որ նկատելի տարածք են ազատագրել Մոսուլի շրջանից եւ երկու տարվա ընթացքում առաջին անգամ մուտք են գործել Մոսուլ քաղաք։
Հավի ձվի նոր օգտակար հատկություններ են նշել ամերիկացի սննդաբանները: Հետազոտությունը հրապարակվել է Journal of the American College of Nutrition-ում, դրա մասին հակիրճ հաղորդել է EurekAlert! հրատարակությունը:
Graff-ը ոսկերչական իրերի եւ ժամացույցների տուն է, որը 1960 թվականին Լոնդոնում հիմնադրվել է Լոուրենս Գրաֆի կողմից: Արտադրում է թանկարժեք քարերով զարդեր, առավելապես ադամանդներից (այդ թվում՝ գունավոր), եւ ժամացույցներ (2008 թվականից): Բրիտանական Թագավորական մրցանակի քառակի դափնեկիր է միջազգային առեւտրի ոլորտում (1977, 1994, 2006, 2014):
Մասնավորապես, առցանց գնման մեխանիզմը բաղկացած կլինի մի քանի քայլերից. Instagram-ում գովազդային գրառման ստորին ձախ անկյունում կհայտնվի «tap to view» («սեղմել դիտման համար») հատուկ պատկերիկը, ինչից հետո օգտատերերը կկարողանան մանրամասն տեղեկատվություն տեսնել ապրանքի եւ դրա գնի վերաբերյալ: Գնումը կկատարվի«shop now» («գնել այժմ») պատկերիկը սեղմելով:
Էլեկտրոնային ավտոմեքենաներ արտադրող ամերիկյան Tesla Motors ընկերությունը ներկայացրել է տան համար նախատեսված արևային էներգիան գեներացնող տանիք:
Վերջին 30 տարվա ընթացքում Բախը մասնակցել 1 200 մարաթոնների, այդ թվում՝ Նյու Յորքի, Փարիզի եւ Նեպալի, ինչպես նաեւ «Սպարտատլոն»-ին, որի շրջանակներում 36 ժամում հարկավոր է հաղթահարել 246 կիլոմետր տարածություն՝ Աթենքից մինչեւ Սպարտա:
Լոնդոնի քաղաքապետ աշխատելու տարիներին Բորիս Ջոբսոնն աշխատավայր էր գնում միայն հեծանիվով։ Հաղորդվում է, որ Ջոնսոնը զայրացել է արգելքից, սակայն համաձայնել է օգտվել ծառայողական ավտոմեքենայի
Նախատիպը համալրել են 5,7-լիտրանոց V8 շարժիչով՝ Garret ընկերության երկու տուրբիններով: Շարժիչը զուգակցվում է ATI Performance Products ֆիրմայի կողմից հատուկ պատրաստված փոխանցատուփի հետ: Toyota Land Speed Cruiser-ի առավելագույն արագությունը կազմում է ժամում 354 կիլոմետր:
Հասարակ սոխով ապուր սիրում են և արիստոկրատները, և հասարակ մարդիկ:
Հիշեք։ Քաղցկեղը դատավճիռ չէ։ Եթե գործադրեք անհրաժեշտ ջանքերը, հիվանդությունը մեծամասամաբ հնարավոր է հաղթահարել։ Ձեր խնդիրն է՝ հույս դնել ոչ միայն բժիշկների, այլև ինքներդ ձեզ վրա։ Արեք ամեն հնարավոր բան՝ շանսերը մեծացնելու համար։
«9 աստղ»-ը նումերոլոգիայի և աստղաբանության համակարգ է, որը մշակվել է Հին Չինաստանում։ Այն օգնում է ավելի լավ ճանաչել ինքներս մեզ և պատրաստվել սպասվող իրադարձություններին։ Ձեր «աստղը» որոշվում է ծննդյան տարեթվով։ «9 աստղ» համակարգը ելնում է այն գաղափարից, որ Նոր տարին սկսվում է փետրվարի 4-ից։
Ոտքերի ցավի բազմաթիվ պատճառներ կան, այդ թվում՝ արթրիտը, կոշտուկները, ներաճած եղունգները, և այլն։ Չինական բժշկությունը երկար տարիների ընթացքում ուսումնասիրել և հավաքել է գիտելիքներ այն մասին, թե ինչպես են ոտքերն ազդում ողջ օրգանիզմի վրա, որ հենց ոտքերն են առողջության աղբյուրը։ Տեսությունը հիմնված է այն համոզմունքի վրա, որ ոտքերը մարդու օրգանների վրա ազդեցություն ունենալու լավագույն հատվածն են։
Քաղաքակիրթ աշխարհում այդ հիմքն ու այդ արժեքը մարդն է, որը ամենայնի նպատակն է, ու որին ծառայեցվում են բոլոր միջոցները։ Ռուսական աշխարհում, որում այսօր Հայաստանն է, մարդը միջոց է, որը ծառայեցվում է զանազան, որպես կանոն՝ պուտինածին նպատակներին։
Գտնված թղթադրամները հաշվելու համար ոստիկանությունը նախ ստիպված կլինի չորացնել դրանք: Կեղծ դրամներով թաքստոցի գտնվելու վայրը նշել է դրամանենգների ելուզակախմբի ենթադրյալ անդամներից մեկը, որին ավելի վաղ ձերբակալել էին ոստիկանները:
Մալրայնը հանդիսանում է Դոմինիկյան միաբանության անդամ: 38-ամյա նախկին կիսապաշտպանը հավաքականի կազմում անցկացրել է 27 խաղ և դարձել է 3 գոլի հեղինակ:
2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 19 հազար 749 տոննա տավարի միս: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 19 հազար 305,8 տոննա տավարի միս: 2016 թվականի հունվար-սեպտեմբերին տավարի մսի արտադրությունն ավելացել է մոտ 443.2 տոննայով:
6 րոպե տևողության «Piper» մուլտֆիլմը պատմում է մայր թռչունի մասին, որը սովորեցնում է իր փոքրիկին ինքնուրույն սնունդ փնտրել:
Երկու ալիք է մնացել, դա կնայեմ: Հնարավորություն չունիմ, որ փող տամ, էդ սարքից առնիմ, սարքը 10 հազար դրամ է: 10 հազար դրամ ունենամ` կուդամ փետ կառնիմ, տիա փեչքը առանց վառել է մնացել (ցույց է տալիս չվառվող վառարանը,-հեղ): Մե տելեվիզրմ կար, կնայենք` դարդ ու ցավերս կմոռանայինք, էդ էլ վրեքս կտրեցին: Կուզենք սաղ ալիքները նայենք, բայց որ չկա, ի՞նչ էնենք,-ասում է ավտոկայան տնակային թաղամասի 104/ 680 տնակի բնակիչ Անահիտ Մկրտչյանը:
Էստոնիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը մեղադրել է ռուսական կողմին մեկ օրվա ընթացքում երկու անգամ երկրի օդային տարածքը խախտելու մեջ:
Տեխնոլոգիան նախատեսված է զանգվածային արտադրության համար, դրա առավելությունները կդառնան վնասակար արտանետումների բացակայությունը, անաղմուկությունը եւ էլեկտրականության տնտեսումը. գնացքը հանդերձված է էներգիայի կուտակման սարքով, որը վերահսկվում է էլեկտրասպառման կառավարման ինտելեկտուալ համակարգով։
Իրաքի շիաական աշխարհազորայինները վերահսկողություն են սահմանել Մոսուլից Ռաքքա մայրուղու նկատմամբ:
Ըստ գիտնականների՝ անընդհատ քնից առաջ սմարտֆոնից օգտվելը կարող է հանգեցնել անքնության: Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ առողջ քունը խանգարվում է անգամ այն դեպքում, երբ սմարտֆոնը պարզապես դրված է լինում սենյակում: Դեռահասներն ու երեխաներն անընդհատ սպասում են նոր հաղորդագրության կամ իրենց սիրելի խաղի մասին նոր ծանուցման, ինչն էլ առաջացնում է լարվածություն:
«Ես չէի ասի, որ պետք է փոխվի դիվանագիտությունը կամ դիվանագիտական գործընթացը։ ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար ճիշտ, անհրաժեշտ ձևաչափ է, մենք կարող ենք փոքր-ինչ ավելի գոհ լինել, կամ քննադատել այդ խմբի գործունեությունը, բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ միայն ձևաչափ է, այլև ինստիտուցիոնալ փորձ ու հիշողություն»:
Հայերեն Աստվածաշունչն արդեն հասանելի է էլեկտրոնային տարբերակով: Այն ներբեռնել է արդեն 8 379 օգտատեր: