18 տարեկան բոլոր տղաներին բանակ տանելու հարցը նորից արդիական է. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Վիգեն Աարգսյանն Աժ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ խոսեց կանանց զինծառայության անցնելու հնարավորության մասին՝ ասելով, որ համապատասխան պայմաններ կստեղծեն նրանց համար։ Սա, ինչպես նաեւ 18 տարեկան բոլոր տղաներին բանակ տանելու նախագիծը նորից կյանքի կոչելու կառավարության ակնարկը շատ բուռն արձագանքներ ունեցավ հասարակության շրջանում։ Աոցցանցերամ սկսեցին շատ թեժ քննարկել, թե ո՞նց, հիմա էլ անցա՞ք կանանց, ո՞նց, 18 տարեկան բոլոր տղաներին տանեք բանակ, բա գիտությո՞ւնը։

Հիշեցնենք, որ տարկետումը վերացնելու այդ նախագիծը 1998-ին խորհրդարան ներկայացրեց այն ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, եւ լուրջ կոնֆլիկտ առաջացավ խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանի հետ, որն ուզում էր հրաժարական տալ այդ խնդրի պատճառով։ Կոնֆլիկտին միջամտեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ նրան հաջողվեց Արարքցյանին համոզել հրաժարական չտալ։ Նախագիծը հանվեց շրջանառությունից։ «ժառանգության» պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանն ու Թեւան Պողոսյանը այն նորից դրեցին շրջանառության մեջ, եւ Դավիթ Հարությունյանն էլ հայտարարեց, որ կառավարությանը նոր փաթեթ է պատրաստում՝ ընդգրկելով նաեւ այդ հարցը։

Այսօր էլ այդ հարցը նորից արդիական է։ ԱԺ-ում վարչապետ Կարեն Կարապետյանն այս խնդրի հետ կապված հստակ պատասխան չտվեց՝ ասելով, որ կա երկու տեսակետ՝ բարձրագույն ուսումնական հաստատությունում տարկետում տա՞լ, թե՞ չէ:

Այս առնչությամբ «Առավոտը» զրուցեց Աժ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հետ։ Նրա խոսքով՝

«Մենք ժամանակին այդ հարցը հանձնաժողովում քննարկեցինք, ու դիրքորոշումն այպիսին էր, որ այս փուլում նպատակահարմար չէ դա իրականացնել։ ժամանակին էլ չի եղել փոխհամաձայնության այդ հարցի հետ կապված։ Ինչ վերաբերում է նոր ստեղծված իրավիճակին, կարծում եմ՝ այդ հարցին կանդրադառնանք արդեն կառավարության կողմից ներկայացվող նոր օրենսդրական նախաձեռնության շրջանակներում։ Իսկ այս փալում ՊՆ-ում որոշակի աշխատանքներ են կատարվում, ինչպես Պաշտպանության մասին նոր օրենքի մշակման, այնպես էլ Զինապարտության եւ զինվորական ծառայության անցնելու հետ կապած նախագծերի շրջանակում։ Արդեն կան նախնական դիտարկումներ, անգամ կա գաղափար Զինվորական օրենսգրքի նախագիծ մշակելու, որտեղ զինծառայության հարաբերություններ են կանոնակարգվելու»։

Կորյուն Նահապետյանն ասաց, որ մինչեւ տարեվերջ կառավարությանը այս հարցում կներկայացնի իր դիրքորոշումը։ Մեր հարցին՝ Դուք կո՞ղմ եք դրան,  դրա անհրաժեշտությունը կա՞, թե՞ դա ծայրահեղ քայլ է, Կորյուն Նահապետյանը պատասխանեց, որ կողմ չի եղել այդ գաղափարին։ Ինչ վերաբերում է կանանց՝ ԶՈԻ-ում ծառայելուն, Կորյուն Նահապետյանը վստահ է, որ թյուրըմբռնում կա հասարակության կողմից.

«Ամենեւին խոսքը չի գնում պարտադիր զորակոչի մասին։ Այսօր էլ մեր զինված ուժերում քիչ չեն կանայք։

Կան զինվորական ծառայության տեսակներ, որտեղ կանայք առանձին դեպքերում ցուցաբերում են ավելի բարձր արդյունքներ, քան տղամարդիկ։ ՊՆ կենտրոնական ապարատում նույնպես բավականին մեծ թվով կանայք կան։ Խնդիրն այն չէ, որ այսօր մեր զինված ուժերն այնքան վատ վիճակում են, որ տղամարդիկ չեն կարողանում իրենց երկրի սահմանների պաշտպանությունն արդյունավետ իրականացնել, եւ մենք փորձում ենք խնդիրը լուծել կանանց պարտադիր զինծառայաթյան ներգրավելով։ Նման բան չկա։ Մյուս կողմից՝ պետք է նկատել, որ բավականին թվով աղջիկներ, կանայք, հետաքրքրված են զինծառայւոթյամբ, եւ աոանձին դեպքերում նույնիսկ ահազազանգեր ենք ստանում, թե ինչու է սահմանափակված նրանց՝ զինծառայաթյան մեջ ներգրավելու հնարավորությունը։ Չասենք դա պահանջ է, բայց նման հարցադրում կա։ Դրա համար պետք է նոր պայմաններ ստեղծել որպեսզի կանայք կարողանան ներգրավվել զինծառայաթյան մեջ,   եթե ցանկանամ են, եւ եթե կարող են»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս