
Չինաստանում հանքահորի պայթյունի վայրում հայտնաբերվել է 33 հանքափորի դի

Փրկարարները հայտնաբերել են 33 հանքափորի դի, որոնք արգելափակվել էին հողի տակ՝ Չինաստանի Չունցին քաղաքի ածխի հանքահորի պայթյունից հետո, հայտնում են չինական ԶԼՄ-ները։
Դեպքը տեղի է ունեցել նախօրեին։ Փրկարարները մեկ օրից ավելի փորձում էին հասնել հանքի արգելափակված աշխատակիցներին, հայտնում է BBC-ն։
Ինչպես գրում է People’s Daily-ն, զոհերի մարմինները արդեն նույնականացվել են։ Ընդամենը 2 աշխատակցի է հաջողվել ողջ մնալ և դուրս գալ արգելափակումից։
Պայթյունի պատճառը ճշտվում է։