
Զաքիր Հասանովն ու Բաքվում Թուրքիայի դեսպանը քննարկել են ԼՂ հակամարտությունը

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Բաքվում Թուրքիայի աչտակարգ և լիազոր դեսպան Էրքան Օզորալի հետ։
Թուրք դիվանագետը հավաստիացրել է, որ իր ամեն ջանք կգործադրի՝ զարգացնելու թուրք-ադրբեջանական կապերը, մասնավորապես՝ ռազմական ոլորտում համագործակցությունը։
Օզորալն Ադրբեջանի պաշտպանության նախարարին է ներկայացրել Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Զաֆեր Օջաքին։
Հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանի ռազմաքաղաքական վիճակը, շեշտվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը։