Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի առաջնորդ Ալ-Բաղդադին անձամբ է ղեկավարում Մոսուլի պաշտպանությունը. Independent

Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման առաջնորդ Ալ-Բաղդադին դեռևս գտնվում է Մոսուլի տարածքում, հայտնում է Independent պարբերականը։

Ինչպես պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Իրաքյան Քուրդիստանի նախագահի վարչակազմի ղեկավար Ֆուադ Հուսեյնը, կառավարությունը տեղեկություններ ունի, որ «Ալ-Բաղդադին դեռևս այնտեղ է, ու եթե նրան սպանեն, դա կնշանակի ԴԱԻՇ-ի ողջ համակարգի վերջը»։

Հուսեյնի խոսքով՝ Մոսուլում ԴԱԻՇ-ի առաջնորդի ներկայությունը կարող է բարդացնել և դանդաղեցնել ռազմական գործողությունների ընթացքը։

Նա նշել է, որ Մոսուլի ազատագրման արագությունը կարող է կախված լինել բազմաթիվ գործոններից, հատկապես նրանից՝ արդյո՞ք պատրաստվում են ահաբեկիչները պայթեցնել Տիգրիս գետի վրայի 5 կամուրջները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս