Օրավարձով ավտոմեքենա էր վերցրել և հափշտակել:
Այդ օրերին, որ դեռ ոչինչ չգիտեինք, Սամվելս զանգեց, ասաց՝ մամ, վրես հալ չկա, շատ ահավոր է, մի բան ուղարկի ուտելու: Ես էլ ամսի 2-ին արագ գնացի խանութ, զանգեցի Սամվելիս, որ հարցնեմ՝ ինչ է ուզում, ասաց՝ մամ, պետք չէ, էլ չզանգես: Մենք էլ զարմացանք, թե էս ինչ եղավ:
Նոր բացահայտումներ ավտոճանապարհներին:
Հայաստանում 2016 թվականի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5 տոկոս գնաճ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016թ. հոկտեմբերին 2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 96.9%:
«Ես կանխատեսում եմ, որ ԼՂ բանակցային գործընթացում ԱՄՆ քաղաքականությունը չի փոխվելու: Այսինքն՝ այն, ինչ ԱՄՆ-ը ասում, անում և հայտարարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում, մնալու է նույնը»։
Հայ կիոկուշին կարատեիստները մեծ հաջողություններ են գրանցել Կովկասի առաջնությունում` բարձր պահելով Հայաստանի ու հայկական բանակի պատիվը:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է 2016թ. սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ թիվ 40/05 տեղամասում մահացած անձի փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը։
Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է շուրջ 654 մլրդ 606,9 մլն դրամ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ այս ցուցանիշը նվազել է 2,6 տոկոս ով: Ընդհանուր գյուղատնտեսությունում բուսաբուծությանը բաժին է հասնում 421 մլրդ 544,6 մլն` նվազելով 6 տոկոսով, իսկ անասնաբուծությանը՝ 233 մլրդ 62,3 մլն դրամ` աճելով` 4 տոկոսով:
Թուրքիայի Շըրնաք նահանգում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողությունների շրջանակում կրկին թուրք զինվոր է սպանվել:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ակնարկել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Համբուրգում հանդիպելու ցանկության մասին:
Իրաքի իշխանությունները Մոսուլի Բաշիքայի ռազմաբազայում տեղակայված թուրքական 2 հազարանոց զորամիավորման շուրջ թուրքիրաքյան լարված հարաբերությունների ֆոնին Թուրքիային անակնկալ առաջարկ են արել:
«Մարդկանց հարկ կլինի համակերպվել այն բանի հետ, որ իրենց աշխատատեղերն զբաղեցնելու են ռոբոտները»,- վստահ է Մասկը:
Նոյեմբերի 6-ին Անկարայում Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի եւ Միացյալ նահանգների ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Ջոզեֆ Դանֆորդի միջեւ տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը Ռաքքա նահանգի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
«Ես նստեցի գրի առնելու իմ սեփական կյանքն արտացոլող մի գործ, սակայն երբ բառերը սկսեցին հոսել, բոլորովին այլ բան ստացվեց՝ ֆանտաստիկ հեքիաթ: Պատմությունն իր սեփական ընթացքով զարգացավ, սա է գրելու հրաշքը»,- պատմել է Նունեն՝ հավելելով, որ այժմ աշխատում է գրքի շարունակության վրա:
Նոյեմբերի 6-ին առաջին անգամ Վանաձորում անցկացվեց BarCamp չկոնֆերանսը, որն ուներ «Դըբա լավը, դըբա Բարքեմփ» կարգախոսը: Տեղեկատվական տեխնոլոգիաների շրջանակներում անցկացվող BarCamp չկոնֆերանսն անցկացվում էր Վանաձորի նորաբաց տեխնոլոգիական կենտրոնում:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կինը` Սանդրա Ռուլոֆսը տեղեկացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին:
Գաղտնիք, ինչպես ասում էր վարչապետը, իրոք չկա: Փոխարենը՝ կա մտավախություն՝ «Գազպրոմը» ռիսկի է գնում։
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշանակվելու է ՀՀում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպան:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության Երևանի լոկոմոտիվային դեպոյում նոյեմբերի 7-ին շահագործման է հանձնվել Հայաստանում առաջին անգամ «ՏՌ3» տիպի վերանորոգում անցած էլեկտրագնացքը:
«Մենք համագործակցում ենք նաև անվտանգության և մի շարք այլ ոլորոտներում։ Մետաքսե նոր ճանապարհի վերածնունդը մեզ համար շատ կարևոր է և մեծ նշանակություն ունի ոչ միայն Ադրբեջանի և Վրաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է վարչապետը։
Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը կողմ ուկրաինացի խորհրդարանակնների թիվը գնալով աճում է:
Google որոնողական համակարգը եւ YouTube տեսահոսթինգը կօգնեն հետեւել ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների արդյունքներին: Այս մասին հաղորդում է Google-ը կորպորացիայի բլոգը:
Դատական համակարգի վատ աշխատանքի համար վճարում են ոչ միայն առանձին գործերի կողմերը, այլ նաև ողջ հասարակությունը՝ պետական բյուջեից։ Մենք վճարում ենք և՛ դատավորների բարձր աշխատավարձերը, և՛ նրանց կայացրած անորակ վճիռների պատճառով պետությունից Եվրադատարանի կողմից գանձվող գումարները։ Որո՞նք են այս արատավոր շղթայի խորքային պատճառները, մինչև ե՞րբ է շարունակվելու դատական համակարգի այս գործելաոճը։ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հողորդաշարում Սաթիկ Սեյրանյանի զրուցակիցը Եվրադատարանում կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն է:
ՀՀ մշակույթի նախարարությունը որոշել է հուշարձանների ցանկում գրանցված արժեքների գնահատման չափանիշների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ:
Մոլորակի բնակչության գրեթե կեսը տառապում է հոդացավերից: Նման խնդիրներ կարող են առաջանալ տարատեսակ վնասվածքների, ձգումների, բորբոքային գործընթացների, աղային կուտակումների և այլ պատճառով:
Գլխավոր խնդիրը, որը պետք է լուծեն ինժեներները, կուտակչային մարտկոցների մշակումն է, որոնք կկարողանային աշխատանքի բավարար ժամանակ ապահովել: Բացի այդ, հաճախորդները պետք է հնարավորություն ունենան արագորեն լիցքավորել դրանք: Մարտկոցների մշակմամբ զբաղվելու է Toyota Motor-ի հատուկ ստորաբաժանումը: Դրա հետ մեկտեղ, ղեկավարությունը քննարկում է նաեւ կողմնակի արտադրողից էլեկտրամոբիլների այդ հանգուցային բաղադրիչների գնման տարբերակը, որպեսզի նվազեցնի մեքենայի արժեքը՝ դրա բարձր բնութագրերը պահպանելով հանդերձ:
«Նախկին նախարարն իր գործն արել է և արել է բարեխիղճ: Եկեք, եթե դուք կոնկրետ դեպքի ծանոթ եք, ներկայացրեք»:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գոհ է, որ թիմի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն մոտ օրերը կերկարաձգի պայմանագրիը սերուցքայինների հետ:
«Տարեկան 1 մլն դոլար պետք է այս երեխաներին բուժելու համար. պետությունը չի կարողանում այդ ծախսերը հոգալ: Իհարկե, ես գտնում եմ տարբեր բարերարների, ամաչելով՝ ստիպողական գումար եմ հավաքում, բայց այլ տարբերակ չկա: Պետք է մեխանիզմ մշակել, որ ոչ մեկին դժվարություն չլինի, ու ամսական 100 դրամ հավաքելով՝ լուծենք այս խնդիրը»:
«Պահեստազորի սպաների համահայկական միության» հայտարարությունում նշվում է, որ պետք է հատկապես նոյեմբերի 11-ից 18-ը պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման և ապրիլյան պատերազմին մասնակցած աշխարհազորային ջոկատների հրամանատարներին կոչ է արվել հստակ հաշվարկել ու մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը: Ըստ ՀԿ-ի` առաջիկա օրերին ադրբեջանական բանակի պատմության մեջ թերևս ամենախոշոր զորավարժություններն են անցկացվելու: