Բաժիններ՝

Վթարի է ենթարկվել Արցախի պաշտպանության բանակի Մատաղիսի զորամասի հրամանատարի տեղակալը. shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ, 30-ամյա Մանուկ Մելքոնյանը իր վարած Mitsubishi մակնիշի 82 FF 002 համարանիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ 30-ամյա Ելենա Համբարձումյանը և 12-ամյա Սոֆիա Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Մ. Մելքոնյանն աշխատում է ԼՂՀ Պաշտպանության բանակի Մատաղիսի զորամասի հրամանատարի տեղակալ, կոչումով փոխգնդապետ է, իսկ վիրավորները նրա կինն ու դուստրն են։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930