Մեսսին անցավ «Ռեալի», «Շալկեի» և Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվողից, ով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղերում դարձել էր 53 գոլի հեղինակ: Ընդհանուր առմամբ, «Բարսելոնայի» հարձակվողը գլխավոր եվրագավաթային խաղերում դարձել է 90 գոլի հեղինակ: Դրանցից 6-ը նա խփել է «Մանչեսթեր Սիթիին»:
Եվս մեկ անգամ հայտարարում եմ՝ քաղաքային տրանսպորտը և նրա տխրահռչակ տեսակը՝ միկրոավտոբուսը, ստվերային տնտեսության ամենացայտուն տեսակն է: Ոչ մի ասպարեզում դուք չեք կարող կոմերցիոն գործունեություն ծավալել, այդքան կարճ ժամանակում հատուցել ձեր ծախսերը և անվերահսկելիորեն այդ հասույթի կեսը դնել գրպանն ու գնալ տուն»,- ասաց նա՝ նշելով, որ բոլորս գիտենք, թե ովքեր են այդ մարդիկ:
ՀՀ կառավարության ներկայացրած 2017թ-ի պետական բյուջեի նախագծում պաշտպանությանն ուղղված ծախսերի ավելացում է նախատեսվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Պաշտոնյաները կնքել են միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության գրասենյակը, փոխել են շինությունում առկա կողպեքներն ու անջատել էլեկտրականությունը, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Amnesty International-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Արտեմևին։
«Ռազմական գիտությունների ոլորտում դոկտորներ չկան: Ֆիզիկական և տնտեսական աշխարհագրությունները միավորվել են, բայց ոչ մի մասնագիտություն չի կորել: Այս կամ այն մասնագիտությամբ դոկտորական պաշտպանել ցանկացողների համար գուցեև արտերկրից մասնագետներ հրավիրվեն»,- ընդգծեց նախագահը:
Անգլիական «Մանչեստեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներառել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին այն 21 խաղացողների շարքում, ովքեր կմեկնեն Ստամբուլ` Եվրոպայի լիգայի խմբային փուլում մասնակցելու «Ֆեներբահչե»-ի դեմ պատասխան խաղին: Այս մասին տեղեկացնում է «Մանչեստեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:
Խաղն «Էթիհադում» ավարտվեց «մանչեսթեր Սիթիի» հաղթանակով՝ 3:1 հաշվով: Նախորդ տուրում «Բարսելոնան» հաղթել էր «Սիթիին» 4:0 հաշվով:
Սաբուչինսկի շրջանի Նարդարան ավանում Ադրբեջանի ՆԳՆ մարմինները հերթական օպերատիվ-քննչական միջոցառումներն են անցկացրել՝ նպատակ ունենալով հայտնաբերել զենք-զինամթերք, պայթուցիկ սարքեր։
Վրաստանը չեղյալ է հայտարարել վիզային ռեժիմը Սաուդյան Արաբիայի քաղաքացիների համար։ Ի հավելումն՝ որոշ պայմանների դեպքում, թագավորության քաղաքացիները երկրի տարածքում կարող են մնալ մինչև 1 տարի, հայտնում է Arab News-ը։
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյին:
Վերջինս այդ մասին հայտարարել է երեկ՝ Բաքվում հրավիրված կլոր սեղանի ժամանակ։ Հանդիպումը նվիրված է եղել արդյունաբերական թեմաների քննարկմանը։
Հետաքննությունն ավարտվել է 2005 թվականին: Ըստ որում փաստաթղթերը հրապարակվել են այն պահին, երբ մինչեւ ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները, որոնց Բիլ Քլինթոնի կինը՝ Հիլարի Քլինթոնը, մասնակցում է որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու, մնացել է մեկ շաբաթ:
2016թ. հոկտեմբերին Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային պահուստները սեպտեմբեր ամսվա համեմատ կրճատվել են 127.2 մլն դոլարով (3.08 տոկոսով)՝ մինչև 4 005.5 մլն դոլար։
Առաջիկայում կանցկացվեն քննարկումներ գիտության ոլորտում կառուցվածքային փոփոխություններ անցկացնելու վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը:
Կրեմլում չեն սպասում Ռուսաստանի նախագահի ընտրությունների ժամկետի տեղափոխություն, հայտնում է gazeta-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրներին։
Օլիմպիական խաղերի և Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի վիրահատությունը հաջող է անցել, և ըմբիշը չի մասնակցի Եվրոպայի 2017 թվականի առաջնությանը: Հոկտեմբերի 19-ին հունահռոմեական ոճի ըմբիշ օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Գերմանիայում ենթարկվել է ուսի վիրահատության:
Համաձայն հայտի, ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող բաժանորդներին վաճառվող յուրաքանչյուր խորանարդ մետր բնական գազի սակագինը նախատեսվում է սահմանել 139 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը` ներկայիս 146,7 դրամի դիմաց:
«Սուրիկ Խաչատրյանի հարցով հոգնեցինք, նա դոկտոր չէ, մի անկապ թուղթ ուներ: Նա մեզ մոտ չի պաշտպանել»:
Պաշտպանությունների ճիշտ կազմակերպման համար ԲՈՀ-ը վերանայել է գիտական աստիճանաշնորհման անվանացանկը: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը:
Վրաստանի հարավում՝ Ջավախքում գտնվող Վարձիա միջնադարյան վանական համալիրում նախօրեին տեղի ունեցած հրդեհը վնասել է 12-րդ դարի որմնանկարները, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի կարծիքով, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի համար դեռ վաղ է հեռանալ մեծ սպորտից:
««Պանարմենիան Մեդիա Գրուպը» բանակցային լայն գործընթաց է սկսել կաբելային հեռարձակում ապահովող օպերատորների հետ «Արմենիա», «Աթիվի» և «Արմնյուզ» հեռուստաընկերությունների հեռուստատեսային արտադրանք թողարկող ստեղծագործական խմբերի շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով։
Սաուդյան Արաբիայում թագավորական ընտանիքի արքայազն Ալ Սաուդը մտրակվել է կատարած հանցագործության համար, ինչպես նաև ենթարկվել է բանտարկության, հայտնում է սաուդյան «Ալ-Օքազ» թերթը։
«Քննարկումը, որն աշխատանքային էր, լրագրողների շնորհիվ ամպագոռգոռ ստացվեց»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե մեկ տարի առաջ ամպագոռգոռ ներկայացվեց կառավարություն այն ծրագիրը, որը հնարավորություն էր տալիս երիտասարդ ամուսնական զույգերին՝ առանց կանխավճարի բնակարան ձեռք բերել, և այդ ծրագրի մեկնարկից անցել է տևական ժամանակ և քար լռություն է:
«Պատրաստվում ենք արդեն Տոկիոյի Օլիմպիական խաղերին: Ձևավորում ենք նոր հավաքական: Թեպետ Հայաստանում հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը լավագույններից մեկն է, սակայն այս տարվա առաջնության մասնակիցների թիվ քիչ էր: Կան լավ մարզիկներ, սակայն զինվորական ծառայությունից հետո շատ քչերն են վերադառնում մեծ սպորտ»:
Սիրիայի Հալեպ քաղաքում նոյեմբերի 4-ին հայտարարվում է 10-ժամանոց մարդասիրական դադար, հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։
Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը` 80-100 մ: Գավառ-Մարտունի, Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
«Կարծում եմ, որ հաջորդ տարվա ծրագրի շրջանակներում այն միջոցառումներն ու ուղղությունները, որ ներկայացված են, պետք է նաև սոցիալական բեռի թեթևացման բերեն»:
«Պոբեդա» լոուկոստեր-ավիաընկերությունը (մտնում է «Աերոֆլոտ» խմբի մեջ) Մոսկվա-Թբիլիսի չվերթների թիվը, Դոնի Ռոստովում վայրէջքով, կավելացնի շաբաթական մինչեւ յոթ անգամ: Այս մասին հայտնել է ավիափոխադրողի գլխավոր տնօրեն Անդրեյ Կալմիկովը:
Հայաստանում աշխատողների թիվը շարունակաբար պակասում է, իսկ կենսաթոշակառուներինը` մեծանում: