Հունիսի 12-ին, ժամը 12.14-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան փողոցի թիվ 24 հասցեից՝ գիտությունների ազգային ակադեմիայից, դեղորայքային չարաշահումից թունավորումով «Արմենիա» ԲԿ է հոսպիտալացվել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ` Մ. Մ.-ը:
«Ուժի կիրառմամբ նրան ձերբակալեցին, հետո հարցրի ներկաներին, քաղբանտարկյալների կողմնակիցներին, որեւէ մեկը այդ տղային չէր ճանաչում: Նրա արարքները հաշվի առնելով՝ չեմ կարող պնդել, որ ոստիկանների ուժի կիրառումը համաչափ չէր, չեմ կարող բացառել, որ նա սադրիչ էր»:
Հայաստանի նախկին վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն:
«Տիգրանի վիճակը շատ վատ է, ծայրահեղ վատ: Բժշկի հետ խոսեցինք: Ասաց, որ երեխային տեղափոխելն արագացնենք: Տիգրանն արդեն մեծ է, հասկանում է ամեն ինչ, իսկ արտասահման մեկնելը նրան հույս է ներշնչում, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց մենք մեր ջանքերը շարունակում ենք ներդնել, շարունակում ենք դրամահավաքությունը, քանի որ դեռ շատ քիչ գումար է հավաքվել»:
«Այս հարցերը քաղաքականացման ենթակա չեն: Չեմ կարծում, որ հայ-ռուսական հարաբերություններում պետք է խոսել մուննանթների լեզվով»,- հայտարարեց Ա.Աշոտյանը՝ հավելելով, որ հայ երիտասարդները պետք է առնվազն երկու օտար լեզու ունենան իրենց պաշարում, որոնցից մեկը՝ ռուսերեն, քանի որ միասնական տարածքում լինելուց բացի, չի կարելի է քաղաքականցնել Պուշկինի և Տոլստոյի լեզուն:
«Փաստաբանները մեզ ոչ մի առումով չեն կարող օգնել: Սա քաղաքական պրոցես է: Ու եթե Հայաստանում որևէ մեկը մտածում է, թե փաստաբանը կարող է դեր ունենալ, նշանակում է՝ ինքը հավատում է, որ Հայաստանում կա արդարություն, արդարադատություն: Եթե հավատում եք, էլ ինչո՞ւ եկաք այնտեղ, հետս կանգնեցիք: Ես որ հավատայի, ես չեի գնա՝ դուբինկեն վերցնեի»:
Այսօր ԱԺ նիստում ռուս լրագրող Կիսելյովի անթույլատրելի պահվածքին անդրադարձել է ԱԺ պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը: Մինչ այդ ԱԺ փոխնախագհ Հերմինե Նաղդալյանը փորձել է ներկայացնել, թե ոչ մի սարափելի բան տեղի չի ունեցել այդ նիստի ընթացքում, որին ներկա էր Կիսելյովը, պարզապես մարդիկ տարբեր կարծիքներ են հնչեցրել:
Հունիսի 12-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Հայկ Կ.-ն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել է կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա:
168.am-ը մեկնաբանություն խնդրեց Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանից` հետաքրքրվելով, թե հնարավո՞ր է, որ Դմիտրի Կիսելյովն, իրոք, Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչվի անցանկալի անձ: Ի պատասխան` ԱԳՆ մամուլի խոսնակն ասաց, որ նախարարությունն ինքն է որոշում իր օրակարգը` կապված Հայաստանի ազգային շահերի հետ:
«Ես ոչ թե դժգոհ եմ, նույնիսկ հիասթաված եմ: Սա ֆրագմենտալ մտածողություն է: Արտոնությունը, եթե սահմանեինք բոլորի համար, խնդիր չէր լինի»,- ասաց Բագրատյանը՝ հայտնելով իր տարակուսանքը, թե ինչու է պետք է ինչ-որ խորհուրդ որոշի որն է սկսնակ ու որին արտոնություն տրվի:
Այսօր՝ հունիսի 12-ին, Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության նոր պետ է նշանակվել:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կայուն զարգացման ոլորտի ղեկավար Ահմեդ Էյվեյդայի (Ahmed Eiweida) գլխավորությամբ:
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ հանդես եկած Հանրային ծառայությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այս օրերին հանդիպումներ է ունենում Ազգային ժողովի խմբակցությունների հետ և ներկայացնում իր ղեկավարած գերատեսչության հիմնավորումները, թե անցած տարի տեղի ունեցած թանկացումից հետո ինչո՞ւ պետք է էլեկտրաէներգիան 3.85 դրամով կրկին թանկանա:
Հունիսի 12-ին, ժամը 10.23-ին Տավուշի մարզի Լճկաձոր գյուղում տեղացել է կարկուտ, ինչից վնասվել են գյուղի ցանքատարածքները և բանջարա-բոստանային կուլտուրաները:
Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի տարածքում գտնվող, բժշկական թափոնների ոչնչացմամբ զբաղվող «Առողջության զարգացման կենտրոն» ՍՊԸ-ի շրջակայքում մեռելածին պտուղների և հղիության արհեստական վիժումների ընթացքում առաջացած պտղի մասերի հայտնաբերման դեպքերի առնչությամբ լրատվամիջոցներում եղած հրապարակումների առթիվ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անմիջապես մեկնել է Մասիս և տեղում, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի, ինչպես նաև շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, մանրամասն քննարկել խնդիրը։
ՀՀ կառավարությունը Սերբիային հատկացնում է 100,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այս մասին որոշումն այսօր ընդունվեց գործադիրիր նիստում: ՀՀ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը միայն նշեց, որ գումարը հատկացվում է օգնություն ցուցաբերելու նպատակով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին:
Դատարանում բավական լարված իրավիճակ էր. ամբաստանյալների հարազատները բողոքում էին, որ իրենց սկզբում ներս չեն թողել նիստերի դահլիճ, իսկ դահլիճ մտնելուց հետո էլ չեն կարողացել նույնիսկ տեսնել իրենց հարազատներին:
Կարծում եմ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է քննարկի Դմիտրի Կիսելյովին ՀՀ տարածքում persona-non-grata (անցանկալի անձ) հայտարարելու մասին հարցը։
Իրավապաշտպաններն ընդգծում են, որ Ռուսաստանն առանցքային դեր է խաղում հետխորհրդային տիրույթում ժողովրդավարության անկման հարցում:
Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, որի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է ներկայացվել Ծառայության համապատասխան մասնագետի եզրակացությունը ` վերը նշված որոշմամբ սահմանված արգելանքը Ծառայության պետի 2014թ. հունիսի 11-ի որոշմամբ վերացվել է:
Նիստից առաջ տեղի էր ունենում բողոքի ակցիա, որին մասնակցող երիտասարդներից մեկը կանգնել է մեքենայի վրա և կրակել ոստիկանների ուղղությամբ։
«Վերին Լարսի սողանքների մասին ի՞նչ կա, կցանկանայի զեկուցեք»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ դիմելով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին:
«Գունավոր հեղափոխությունները» դառնում են քաղաքական լանդշաֆտի ապակայունացման էական գործոն:
2014 թ. հունիսի 12-ին, երկարատև ծանր հիվանդությունից, կյանքի 80-րդ տարում վախճանվել է ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանը:
Օղանն ընդգծել է, որ թուրքական ընդդիմությունն ունի դրա ապացույցները և օրեր անց կհրապարակի իր խոսքերը հաստատող փաստաթղթերը:
Ավտովթարի հետևանքով զոհվել է 5 և վիրավորվել է 3 մարդ:
«Խստացվում են պատասխանատվության նորմերը, վարչական մեխանիզմների ամբոջ մեխանիզմն է խստացվում: Փոփոխությունները քննարկվել են միությունների հետ, ՓՄՁ-ները պետք է ստեղծեն խորհուրդ, որ բոլոր անհրաժեշտ հացերը քննարկվեն գերատեսչության հետ»:
Զինյալները Մոսուլում Թուրքիայի հյուպատոսության շենքում պատանդ են վերցրել առնվազն 48 աշխատակցի, այդ թվում նաև Թուրքիայի գլխավոր հյուպատոսին: