Բաժիններ՝

Նորք-Մարաշում կուտակայինի դիմումներ չեն ընդունվում. «Ա1+»

«Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոնի տնօրենը աշխատակիցներից պարտադիր կենսաթոշակային համակարգից հրաժարվելու դիմումները չի ընդունում։ Այս մասին «Ա1+»-ին ահազանգել են աշխատակիցները։

«Մտանք նույնիսկ ղեկավարության մոտ, ասաց` ես պետական մարմին եմ, ես պետության օրենքով եմ շարժվում, դուք պետք է մտնեք պարտադիրի տակ»,- ասել է աշխատակիցներից մեկը, ում անունը հայտնի պատճառներով կայքը չի հրապարակում։

Տնօրենը, աշխատակիցների խոսքերով, նրանց նույնիսկ առաջարկել է պարտադիրից հրաժարվելու դիմումի հետ մեկտեղ նաեւ աշխատանքից ազատվելու դիմում գրել։ Նրանց խոսքերով՝ աշխատավարձի 5 տոկոսն էլ պահում են ոչ թե մաքուր, այլ կեղտոտ աշխատավարձից։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30