
Ցուցմունք է տվել գործի հետ առնչություն չունեցող վկան (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. Շիրակի Մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Շեկոյի՝ Արտյոմ Կարապետյանի սպանության գործով դատալսումը:
Ներկայում դատարանը գտնվում է պաշտպանական կողմի՝ ապացույցների ներկայացման փուլում: Ըստ ամբաստանյալ Վահե Ղուկասյանի փաստաբան Հայկ Ալումյանի, ապացույցներից մեկն էլ հանդիսացել է ոմն Շավարշ Գյունաշյանի ցուցմունքը:
Պաշտպանական կողմի միջնորդությամբ որպես վկա դատարանում հարցաքննվել է Շավարշ Գյունաշյանը: Ըստ վերջինիս ցուցմունքների ինքը դեպքի օրը հանդիպել է ամբաստանյալ Վահե Ղուկասյանին: