Զինյալները Մոսուլում գրավել են Թուրքիայի հյուպատոսության շենքը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Մոսուլը գրաված «Լևանատում ու Իրաքում իսլամական պետություն» (IŞİD) խմբավորման զինյալները մուտք են գործել Թուրքիայի հյուպատոսարան և պատանդ են վերցրել նրա աշխատակիցներին:

Ընդհանուր առմամբ, պատանդ է վերցվել հյուպատոսության առնվազն 45 աշխատակից, այդ թվում նաև գլխավոր հյուպատոս Օզթուրք Յըլմազը և մի շարք դիվանագետներ:

Հյուպատոսարանի շենքը պաշտպանել է 40 ոստիկան, սակայն նրանք չեն կարողացել հետ մղել IŞİD-ի՝ ավելի քան 900 զինյալների գրոհը: Զինյալները հյուպատոսարանի շենքի վրայից իջեցրել են Թուրքիայի դրոշը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30