ԵՊՀ-ականներն արժանացել են պետական պարգևների (ցանկ)

ԵՊՀ հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ այսօր անցկացված գիտխորհրդի հանդիսավոր նիստի ընթացքում համալսարանականներին հանձնեցին ՀՀ նախագահի, վարչապետի, ԿԳՆ-ի և ԵՊՀ-ի մեդալներ ու շնորհակալագրեր:

Ստորև ներկայացնում ենք պարգևների արժանացած համալսարանականներին՝

Անանիա Շիրակացու մեդալ
1. Ալեքսանդր Գրիգորյան՝ ԵՊՀ պրոռեկտոր
2. Արթուր Սահակյան՝ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան

Մովսես Խորենացու մեդալ
1. Նատալյա Գոնչար՝ Ռուս գրականության ամբիոնի դոցենտ
2. Էդվարդ Հարությունյան՝ Սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի վարիչ
3. Լիաննա Հովսեփյան՝ Ընդհանուր լեզվաբանության ամբիոնի պրոֆեսոր

Կարդացեք նաև

ՀՀ վաստակավոր գործչի կոչում
1. Յուրի Վարդանյան՝ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան

ՀՀ գիտության վաստակավոր մանկավարժի կոչում
1. Ամալյա Մուրադյան՝ Ֆրանսիական բանասիրության ամբիոնի դոցենտ
2. Անահիտ Չուբարյան՝ Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր

ՀՀ վարչապետի հուշամեդալ
1. Ռուբեն Հարությունյան՝ Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ
2. Գեղամ Պետրոսյան՝ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան,
3. Նազիկ Հարությունյան՝ Մանկավարժության ամբիոնի վարիչ
4. Սամվել Մուրադյան՝ Հայ գրականության ամբիոնի վարիչ
5. Վաչագան Գալստյան՝ Մինչհամալսարանական կրթության վարչության պետ

ՀՀ վարչապետի շնորհակալագիր
1. Սամվել Առաքելյան՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն
2. Վարուժան Աթաբեկյան՝ Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի վարիչ
3. Ռուբեն Մելքոնյան՝ Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ
4. Մագդալինա Ջանփոլադյան՝ Գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնի պրոֆեսոր

ՀՀ կրթության և գիտության նախարարի հուշամեդալ
1. Ալեքսանդր Մարգարով՝ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի պրոֆեսոր
2. Լևոն Սարգսյան՝ Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի վարիչ
3. Նելլի Հովհաննիսյան՝ Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի ասիստենտ
4. Արթուր Մկրտիչյան՝ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան
5. Արմեն Բուդաղյան՝ Որակի ապահովման կենտրոնի տնօրեն

ՀՀ կրթության և գիտության նախարարի պատվոգիր
1. Սոնա Տոնիկյան՝ Արաբագիտության ամբիոնի վարիչ
2. Ալեքսանդր Եսայան՝ Կենսաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ
3. Պավել Բալայան՝ Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան
4. Սամվել Աբրահամյան՝ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան
5. Վահրամ Դումանյան՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան

ՀՀ կրթության և գիտության նախարարի շնորհակալագիր
1. Կարեն Ղամբարյան՝ Կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի դոցենտ
2. Մարգարիտա Ապրեսյան՝ Անգլերենի թիվ 1 ամբիոնի վարիչ
3. Ժասմեն Աղասյան՝ Հետբուհական լրացուցիչ կրթության վարչության պետ,
4. Էդգար Շաթիրյան՝ Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ
5. Գագիկ Հովհաննիսյան՝ Մամուլի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ

ԵՊՀ ոսկե մեդալ
1. Ռուբեն Մարկոսյան՝ Ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր
2. Ռաֆիկ Գրիգորյան՝ ԵՊՀ գլխավոր հաշվապահ
3. Ելենա Երզնկյան՝ Անգլերենի թիվ 2 ամբիոնի վարիչ
4. Հենրիկ Էդոյան՝ Արտասահմանյան գրականության ամբիոնի պրոֆեսոր
5. Պետրոս Հովհաննիսյան՝ Հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար
6. Վիկտոր Օհանյան՝ Հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության ամբիոնի վարիչ
7. Էռնա Շիրինյան՝ Աստվածաբանության ամբիոնի պրոֆեսոր
8. Աշոտ Սաղյան՝ Դեղագործական քիմիայի ամբիոնի վարիչ
9. Յուրի Ավետիսյան՝ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ
10. Հենրիկ Սեմերջյան՝ Կենսաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ
11. Գոհար Հարությունյան՝ Տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ
12. Առաքել Թասլաքյան՝ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ
13. Գևորգ Հաջյան՝ Ալիքային պրոցեսների տեսության և ֆիզիկայի ամբիոնի դոցենտ
14. Արամայիս Ավագյան՝ Սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի պրոֆեսոր
15. Համլետ Ավետիսյան՝ Ուժեղ դաշտերի ֆիզիկայի կենտրոնի տնօրեն
16. Արամ Առաքելյան՝ Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ
17. Սեյրան Զաքարյան՝ Փիլիսոփայության պատմության ամբիոնի վարիչ
18. Անահիտ Սահակյան՝ Ուսումնամեթոդական վարչության մագիստրատուրայի բաժնի վարիչ

ԵՊՀ ուսանողական խորհրդի միջնորդությամբ, բացառության կարգով, հետմահու ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեց նաև Արցախի հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալ Պետրոս Ղևոնդյանը (Պետո), ով եղել է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող:

Նշենք, որ գերատեսչական պարգևներից բացի՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն իբրև նվեր ԵՊՀ քաղաքագիտության պատմության և տեսության ամբիոնի վարիչ Աշոտ Ենգոյանին պարգևատրեց իրենց բուհի ոսկե մեդալով, իսկ Անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Նունե Թովմասյանին և Մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ Յուրի Հակոբյանին շնորհեց պատվավոր պրոֆեսորի կոչում: ԵՊՀ ռեկտորին առաջարկեց դառնալ իրենց գիտխորհրդի մշտական անդամ:

Տեսանյութեր

Լրահոս