
Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորը զորահավաք է հայտարարել՝ կապված Մոսուլի անկման հետ. աղբյուր

Middle-east online-ի փոխանցմամբ՝ Մոսուլի անկումից Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորը հայտարարել է համընդհանուր զորահավաք՝ Նուրի ալ-Մալիքիի կառավարությանը փրկելու համար: Զորահավաք է հայտարարվել նաև Իրաքի շիական ոստիկանությունում:
Պարբերականն այս հարցում վկայակոչում է Իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատարներից մեկին, ով չի ցանկացել հայտնել իր անունը: Նրա խոսքերով՝ պահակազորում մարտական տագնապ ու զարահավաք է հայտարարվել այն բանից հետո, ինչ սուննի զինյալներ գրավել են Մոսուլ քաղաքը, որը հանդիսանում է Իրաքի երրորդ խոշոր քաղաքը՝ Բաղդադից ու Բասրայից հետո:
Նա հավելել է, որ իրաքցիներին կհատկացվի ամեն տիպի օգնություն լոգոսիտիկ ոլորտում, որպեսզի կանխվի Բաղդադի կենտրոնական կառավարության անկումը և հետ մղվեն Իրաքի մյուս քաղաքների դեմ հարձակումները: