
Վրաստանում այս տարվա արդյունքներով ակնկալում են 5 տոկոսանոց տնտեսական աճ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանն այս տարվա արդյունքներով կարող է գրանցել 5 տոկոսանոց տնտեսական աճ: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին:
Նրա խոսքերով՝ այս տարվա հունվար-մայիս ամիսներին հարկային մուտքերից Վրաստանի պետբյուջեի եկամուտները կազմել են 2 միլիարդ և 786.6 միլիոն լարի (1 դոլարը հավասար է 1.76 լարիի), ինչը 130.6 միլիոն լարիով գերազանցել է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի ցուցանիշը:
Նախարարն ընդգծել է, որ հարկային մուտքերի կանխատեսումներն իրականացվել են 101 տոկոսով: