Բաժիններ՝

Իվան Կուխտա. Ուկրաինան նպատակ ունի դառնալ Եվրամիության անդամ

Ուկրաինան հույս ունի, որ մոտ ժամանակներում կստորագրի նաև Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի երկրորդ մասը` Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը: Այս մասին այսօրվա ասուլիսում տեղեկացրեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան:

«Նախագահն իր ծրագրային ելույթում հայտարարեց, որ Ուկրաինան կատարել է իր ընտրությունը: Մենք հույս ունենք, որ մոտ ժամանակներում Ուկրաինան կստորագրի ԵՄ-ի Ասոցացման պայմանագրի երկրորդ մասը: Հավանաբար, դա տեղի կունենա հունիսի 27-ին, Բրյուսելում: Նախագահը հստակ ասաց, որ Ուկրաինայի զարգացման համար եվրոպական ընտրությունն այլընտրանք չունի»,- նշեց դեսպանը:

Իվան Կուխտայի խոսքով` Ուկրաինան նպատակ ունի դառնալ Եվրամիության անդամ, և, ինչպես Պյոտր Պորոշենկոն է ասել իր երդմնակալության օրը, Եվրամիության երկրներից որևէ մեկը իրավունք չունի վետո դնել Ուկրաինայի` Եվրամիության անդամ դնելու վրա: Միաժամանակ դեսպանն ավելացրեց, որ իրենք շատ լավ են հասկանում, որ ԵՄ անդամ դառնալու հեռանկարն այդքան էլ մոտ չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս