
Եգիպտոսում հանրահայտ բլոգերին դատապարտել են մինչև 15 տարվա ազատազրկման

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եգիպտական դատարանը հանրահայտ բլոգեր ու բողոքի ակցիաների մասնակից Ալաա Աբդել Ֆաթթահին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ կապված ցուցարարների իրավունքները սահմանափակող նոր օրենքի դեմ ելույթներ կազմակերպելու մասին կոչեր հնչեցնելու հետ
Ալաա Աբդել Ֆաթթահն առաջիններից մեկն է, ով Եգիպտոսում սկսել է վարել քաղաքական բլոգներ, որոնցում նա քննադատում էր կառավարության գործողությունները: Նա նաև ակտիվ մասնակցություն է ունեցել 2011 թվականի հեղափոխությանը, որի արդյունքում տապալվեց տվյալ ժամանակավա նախագահ Հոսնի Մուբարաքը:
Ֆաթթահը մասնավորապես հայտնվում էր Կահիրեի «Թահրիր» հրապարակում և համացանցով կոչեր էր հնչեցնում նախագահի տապալման մասին: Բլոգերի նկատմամբ դատավճիռը կայացվել է այն բանից 3 օր անց, ինչ Եգիպտոսի վեցերորդ նախագահի պաշտոնում երդում տվեց Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին: