
Նախիջևանում իրրավիճակի սրման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է ԶԼՄ-ների այն հրապարակումներին, թե իրավիճակը սրվել է Նախիջևանում: Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը հայտարարել է, որ այդ տեղեկատվությունը կեղծիք է և անհիմն:
Ադրբեջանի ՊՆ-ը հայտարարել է, որ ներկայումս Նախիջևանում իրավիճակը կայուն է և վերահսկողության տակ է: Նախիջևանի բնակիչները նույնպես հերքել են «հայերի հետ կատաղի մարտերի» մասին տեղեկատվությունը: