Բաժիններ՝

Խայտառակ կանեմ, եթե Ադրբեջանն ինձ չընդունի. Լյուբիկ Չիբուխչյան. news.am

Տավուշի մարզպետի նախկին խորհրդական, ՀՀԿ-ական Լյուբիկ Չիբուխչյանը համոզված է, որ Հայաստանի իշխանություններն իրեն չեն գնահատում, քանի որ ինքը երեք տարեկանում ստեղծել է տառեր, չորս տարեկանում՝ գիրք հրապարակել, այնուհետեւ ստեղծել «չիբու» մարտարվեստ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է նախկին խորհրդականը, որը հունիսի 10-ին քաղաքական ապաստան ստանալու համար դիմել է Ադրբեջանին:

«Ինձ չեն գնահատում: Չգիտեն, թե ինչ են կորցնում: Ես այս մոլորակի ամենատաղանդավոր մարդն եմ, ինձ նմանը չկա: Երեք տարեկանում ստեղծել եմ տառերը, կարող եք գալ ու կաբինետում տեսնել դրանք: Չորս տարեկանում գիրք եմ հրապարակել: Ստեղծել եմ մարտարվեստ՝ «չիբու» անունով: Ավելի քան 170 գրքերի հեղինակ եմ, Հայաստանի համար այսքան բան եմ արել ու ինձ չեն գնահատում»,- ասել է նա:

Հարցից, թե հնարավո՞ր է՝ Ադրբեջանն իրեն չընդունի, Չիբուխչյանը վրդովվել է. «Խայտառակ կանեմ, էլի կգրեմ, հո մենակ էս մի նամակով չեմ սահմանափակվելու»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ aravot.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս