Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ Նազարբաևն իր մեղքերը քավելու համար կարող է նամակով դիմել «Խորհրդային Միության շարունակողին»՝ Պուտինին

«Բարձրացրե՞ց Նազարբաևն այդ հարցը: Հոյակապ է: Ուրեմն վերադառնում ենք իրավական դաշտ և պահանջում ենք այդ հարցը քննարկել իրենց կողմից և կատարել այն, ինչ չեն կատարել»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` խոսելով Եվրասիական տնտեսական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի` Հայաստանի անդամակցման վերաբերյալ Ղազախստանի նախագահի հայտարարության մասին:

Աշոտ Մանուչարյանը համարում է, որ Նուրսուլթան Նազարբաևը, ով 1991 թ. եղել է ԽՍՀՄ ղեկավար մարմինների` Կոմկուսի քաղբյուրոյի և նախագահական խորհրդի անդամ, քաղաքական, բարոյական և քրեական պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղի համար, քանի որ Մոսկվան 1991 թ. չի կատարել իր օրենսդրական պարտավորությունները և չի պաշտպանել ԽՍՀՄ կազմից Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի դուրս գալու որոշումը: Ելնելով սրանից` Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ Նազարբաևն իր մեղքերը քավելու համար կարող է նամակով դիմել «Խորհրդային Միության շարունակողին»` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` խնդրելով ճանաչել Ղարաբաղը: Միաժամանակ Մանուչարյանը նշեց. «Ես գրեթե համոզված եմ, որ Պուտինը ծանոթացած է եղել այդ նամակին, այսինքն` Նազարբաևի արածը Պուտինի համար անակնկալ չի եղել»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս