«Դեմ եմ»-ը գնում է ճնշումների մասին ահազանգի հետքերով (տեսանյութ). «Ազատություն»
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ «Դեմ եմ պարտադիրին» հասարակական շարժման անդամներն ահազանգ են ստացել, որ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրինությունը հրաժարվում է ընդունել աշխատողների դիմումները պարտադիր կուտակային պահումներ չկատարելու պահանջով: Ֆեյսբուք սոցցանցի մի օգտատեր է նամակ գրել «Դեմ եմ»-ի անդամներից Կարեն Հարությունյանին՝ տեղեկացնելով, որ բժշկական կենտրոնից պարտադիր կուտակային պահումներ չկատարելու դիմումներ են ներկայացրել բժշկական կենտրոնի գրեթե բոլոր բուժաշխատողները:
Հասարակական շարժման անդամներն այսօր այցելեցին այդ հիվանդանոց: Այստեղ որպես հիվանդանոցի փոխտնօրեն ներկայացած մի տղամարդ նրանց նախ արգելեց զրուցել բուժաշխատողների հետ, այնուհետեւ, պատճառաբանելով, որ առանց զգուշացնելու են եկել եւ խանգարում են հիվանդանոցի բնականոն աշխատանքին, հրմշտոցով փորձում էր դուրս հրավիրել հիվանդանոցից:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: