«Մեծ ընտանիքիցս մնաց իմ մանկական Աստվածաշունչն ու խաչը». 86-ամյա Օլգա Էլբակյանի հիշողությունները ծերանոցում. ԳԱԼԱ
«Մեծ ու հարուստ ընտանիքիս հետ ապրելու տարիներին մեկ րոպե էլ մտքովս չէր անցնում, որ ծերությունս կանցնի Գյումրու ծերանոցի պատերի տակ: Ունեցել եմ հարուստ ու մեծ ընտանիք, որով հպարտացել եմ, մինչ այն ժամանակ, երբ մահացավ ամուսինս»: Այս մասին գրում է ԳԱԼԱ-ն:
86-ամյա Օլգա Էլբակյանի անցյալի քաղցր հիշողությունները ավարտվում են այն ժամանակ, երբ հնչում է ծերանոցի խոհարարի ձայնը: Նրան հրավիրում են հաց ուտելու: Նա էլ ինձ է հրավիրում: Ասում է՝ արդեն երկար ժամանակ է, ինչ իրեն ոչ ոք հյուր չի գնում:
Ես նույն զգացողությունն եմ ունենում, ինչ գիշերօթիկ սաների հետ հանդիպման ժամանակ: Հիմա ծերանոցում բոլորը փոքրիկ երեխաների նման ուրախանում են, երբ հյուր են ընդունում: Իսկ տիկին Օլգան հյուրերի չի սպասում:
«Երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս՝ որտե՞ղ է քո սխալը, Օլգա, ու այդպես էլ չեմ գտնում պատասխան:
Ինձ ոչ ոք հյուր չի գալիս, եւ չեն էլ ցանկանում տեսնել… բայց ես այդպիսի մայր չեմ եղել իմ երեխաների համար»:
Տիկին Օլգան սեփական երեխաները չի ունեցել ու այն բանի համար, որ ամուսնու երեխաներին ինչպես հարկն է խնամի: Նրան շատ են սիրել որդիները, նաեւ թոռները, բայց երբ մեծացել է, նրան մոռացել են:
«Պահել եւ մեծացրել եմ իմ ամուսնու երեխաներին, ունեցել եմ շատ թոռնիկներ, ովքեր այսօր արդեն ծնող են, կարոտում եմ, բայց չեն գալիս, ինչ անեմ, ինձ մոռացել են, բայց ամեն օր աղոթում եմ նրանց համար»:
Օլգա Էլբակյանի խոսքերով՝ ինքը ոչ մի անգամ չի էլ ցանկացել կամ ակնկալել գնալ ու «բեռ» լինել ինչ-որ մեկի վրա, իրեն ավելի հարմար է զգում հենց ծերանոցում, որովհետեւ ինչպես հարկն է խնամում են, սակայն որդիներին ու թոռներին կարոտում է:
«1988-ի երկրաշարժի ժամանակ թոռանս հետ տանն էինք, փլատակների տակ անցկացրել եմ մի քանի օր, բայց Աստված մեծ էր, ոչ ինձ, ոչ թոռանս բան չպատահեց, իսկ այսօր նա ինձ չի էլ հիշում: Աղետից հետո ամուսնուս հետ ընտանիքիս վերցրեցինք բնակություն հաստատեցինք Ուկրաինայում, մեծ տանջանքի գնով այնտեղ տուն-տեղ, ապրուստ ստեղծեցի, ապահովեցի ընտանիքիս բարեկեցությունը, սակայն որոշ ժամանակ անց տղաներս որոշեցին տեղափոխվել Գյումրի, քանզի բնակարան էին ստանալու, եկան եւ շարունակեցին ապրել քաղաքում: 8 տարի ապրելով ամուսնուս հետ՝ նա մահացավ, որդիներս եկան Ուկրաինա, եւ ես ուրախացա, որ էլ մենակ չեմ մնա օտարության մեջ, բայց ցավոք ուրախությունս երկար չտեւեց, վաճառեցին ողջ ապրուստս, ինձ էլ բերեցին Գյումրի՝ խոստանալով, որ կապահովեն բնակարանով:
Մանրամասներն՝ այստեղ