
Բախում՝ ոստիկանների և «Դեմ եմ»-ի մասնակիցների միջև

«Դեմ եմ»-ի երթի ժամանակ Կորյուն փողոցի վրա երթի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցան բախումներ: Ոստիկանները «Դեմ եմ»-ի մասնակիցներին հորդորեցին, որպեսզի երթուղին նեղացնեն, սակայն «Դեմ եմ»-ի անդամները պատասխանեցին, որ «մի ամբողջ ճանապարհ» ազատ են թողել: «Դեմ եմ»-ի անդամների խոսքով՝ ոստիկանները արհեստականորեն են փակել ճանապարհը: «Դեմ եմ»-ի անդամներից ոմանք նստեցին ճանապարհին՝ մտածելով, որ ոստիկանները չեն թողնում նրանց առաջ գնալ: Սակայն ոստիկաններն ասացին, որ ճանապարհը բաց է, եւ երթը շարունակվեց:
«Դեմ եմ»-ի անդամ Դավիթ Մանուկյանը հայտարարեց. «Այն, ինչ անում են մեր իշխանությունները՝ մեծապատիվ մուրացկանություն է: Իսկ մեծապատիվ մուրացկանության ժամանակներն անցել են, ուստի կոչ ենք անում մեր իշխանություններին՝ դուրս գալ մեր գրպաններից»: