
Ոստիկանությունը երկար բանակցություններից հետո բացեց Աբովյան փողոցը

«Դեմ եմ»-ի ակցիայի ժամանակ ոստիկանները պարբերաբար դիմում են «Դեմ եմ»-ի անդամներին, որպեսզի նրանք իրենց երթի ընթացքում ամբողջ Աբովյան փողոցի մի հատվածը ազատ թողնեն: Սակայն «Դեմ եմ»-ի մասնակիցները չեն համաձայնում՝ ասելով, թե դա անհնար է, քանի որ երթի մասնակիցները շատ են:
Քիչ առաջ Մոսկովյան-Աբովյան խաչմերուկում ակցիայի մասնակիցները եւ ոստիկանության ներկայացուցիչները բանակցություններ են վարում, իսկ ակցիայի մասնակիցները բացականչում են՝ «ճանապարհը բացեք, ճանապարհը բացեք»:
Ի վերջո, երկար բանակցություններից հետո ոստիկանները բացեցին Աբովյան փողոցը և «Դեմ եմ»-ը շարունալում է իր երթը: