Այսօր «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ խնամատար ընտանիքների հետ հանդիպում, որին մասնակցեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի պաշտոնակատար Դիանա Դուրիչը: Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի կողմից 2014թ. Ընտանիքի տարի հռչակելու խորագրի ներքո՝ նպատակ ունենալով կարևորել խնամատար ընտանիքների դերը՝ որպես այլընտրանքային խնամքի լավագույն տարբերակներից մեկը խնամքի հաստատություններում գտնվող երեխաների համար:
Մարզահամերգային համալիրի հարևանությամբ՝ բլրի լանջին, հունիսի 1-ից գործում է բացօթյա կինոթատրոն, որը կոչվում է CornPop Cinema: Ցուցադրվելու են թեմատիկ, դասական, հին ու նոր ֆիլմեր, մուլտֆիլմեր, ինչպես նաև օտար լեզուներով ֆիլմեր: Տոմսը արժե 1000 դրամ: Տրամադրվում են նաև բարձեր ու տաք ծածկոցներ։ Կինոթատրոնը կգործի մինչ հոկտեմբերի վերջ․․․
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ վարչական դատարան բողոք ներկայացրեց պահանջով Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցելուն ուղղված գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ: Այսպիսով, ՀՀ դատական իշխանությունները գտնում են, որ Սերժ Սարգսյանի որոշումներն ու գործողությունները ուժի մեջ են մտնում կայացման պահից, վերջնական են ու բողոքարման ենթական չեն:
«Ես կարծում եմ, որ մաքսային սահման, այնուամենայնին, չի լինի, որովհետև, իմ կարծիքով, Հայաստանը լիարժեքորեն չի միանա այդ կառույցին, այլ կմիանա, այսպես ասած, կրտսեր եղբոր կարգավիճակով` ինչ-որ մի աղճատված պայմանագրով: Տնային առաջադրանքը, որ Աստանայում տվել էին Հայաստանի ղեկավարությանը` մինչև հուլիս մշակել նոր պայմանագիր, այդպիսի մի տարբերակ կգտնեն: Բայց, փաստորեն, ի՞նչ է ստացվում, որ, առաջինը, եթե անգամ այդ կառույցը կարող էր ինչ-որ ենթադրական օգուտներ տալ Հայաստանին, դրանից չենք օգտվելու, քանի որ լիարժեք անդամ չենք լինելու, և ամենակարևորը` թեկուզ այդ ձևով այդ կառույցին անդամակցելը մեր առջև փակելու է դեպի Եվրոպա ինտեգրացիոն ճանապարհը»,- ասում է Աղասի Ենոքյանը:
Ժամը 06:30-ին Լոռու ՄՓՎ ՃԿԿ Բովաձորի գյուղապետ Է.Մելիքսեթյանից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ ժ.06:00-ի սահմաններում գյուղում գայլերը հոշոտել են համագյուղացի Վազգեն Դավիթավյանին պատկանող 10 գլուխ մանր եղջերավոր անասուն:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին բոլորովին չի զարմացրել, որ Հայաստանն առանց Ղարաբաղի է անդամակցելու Եվրասիական տնտեսական միությանը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում Կ. Ճշմարիտյանն ինքը հարցադրումներ արեց. «Իսկ մենք ո՞ր կազմակերպության մեջ ենք մտել Արցախի հետ միասին, կարո՞ղ եք ասել: Ես Ձեզ հարցնում եմ՝ մենք ՄԱԿ-ի անդամ ենք Արցախի հետ միասի՞ն, մենք ԱՊՀ-ի անդամ ենք Արցախի հետ միասի՞ն»:
«Քանի որ ինձ հայտնի չեն Եվրասիական միության փաստաթղթերը, ուստի ինձ դժվար է խոսել դրա մասին։ Հայաստանի եւ Ղարաբաղի մտածողության մեջ Ղարաբաղը հանդես է գալիս իբրեւ առանձին պետություն։ Սերժ Սարգսյանն այդ մասին հստակ եւ պարզ արտահայտվել է, որ Հայաստանը Հայաստան է, Ղարաբաղը՝ Ղարաբաղ։ Ես այդպես եմ հասկացել»,- եզրափակել է դեսպան
««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» թիվ մեկ հարկ վճարողն է, որը մեզ համար միայն հարկ վճարող չի, ավելին է, քան վճարողը: Գործնական լավ հարաբերությունների մեջ ենք իրենց հետ: Առաջին հարկ վճարողները ոչ միայն հարկ վճարող են, այլև աշխատատեղ են ապահովում»,- այսօր ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը:
«Դա այն հարցը չի, որ ես կարծիք հայտնեմ: Ես իրավասու չեմ: Ինչի՞ եք զարմանում: Ես ի պաշտոնե կոնկրետ որևէ տեղեկատվություն չունեմ Ձեր բարձրացրած հարցի վերաբերալ»,- այսօր Աժ-ում լրագրողներին հայտարարեց Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը՝ պատասխանելով հրացին` արդյոք ինչպե՞ս է մաքսակետ դրվելու Հայաստանի ու Արցախի սահմանին, երբ շաբաթ օրը ՀՀ նախագահը հայտարարեց, որ առանց Արցախի մտնում ենք Մաքսային միություն:
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե կո՞ղմ եք Անաստաս Միկոյանի արձանի տեղադրմանը, ասաց. «Ես չեմ կարծում, որ այսօր Երևանում թիվ մեկ խնդիրը հենց Միկոյանի արձանը տեղադրել էր: Սակայն մենք Հայաստանում ենք ապրում… օրինակ, հիմա Քոչինյանի արձանը դրվեց, և ես ակտիվ մասնակցել եմ դրա տեղադրմանը, որովհետև Հայաստանի Խորհրդային շրջանի պետական գործիչներից մեկն էր: Դա էլ է մեր պատմությունը: Գույները երկու տեսակ չեն լինում` կա՛մ սև, կա՛մ սպիտակ»:
Պարզվում է՝ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը դպրոցական տարիներին անձամբ տեսել է Ա. Միկոյանին. «Մեզ տարան մի տեղ, որտեղ ինքը պիտի գար օդանավով: Նա եկավ ու անվտանգությունից ելնելով՝ չմոտեցավ մեզ, մենք էլ պատրաստվել էինք… մանկական վիրավորվածության զգացում ունեմ»:
Այս մասին հայտարարել է հակաահաբեկչական գործողության մամլո կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսեյ Դմիտրաշկովկսին:
Այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված՝ ս. թ. հունիսի 4-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 5-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Սնոուդենը նույն կերպ հնարավոր է համարել Բոստոնի մարաթոնի ահաբեկչության կանխելը:
Արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ բազմաթիվ փոքր ու միջին ձեռնարկություններ են փակվում: Նման հարց այսօր ԱԺ տնտեսական և ֆինանսավարկային ու բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստում 2013թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանին ուղղեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Ա.Ալավերդյանի խոսքով՝ ՓՄՁ-ները ՀԴՄ չեն տրամադրում, և գործարարների մի զգալի մասն այդ խավի մեջ է. «Ազատման գաղափարն այդքան առողջ գաղափար չի, բայց այս փուլում մենք պատրաստ ենք գնալ էական մեղմացման, եթե աջակցեն մեզ փաստաթղթերի առումով՝ ստվերի կրճատման մասով: Այդ դեպքում բեռը կանցնի խոշորին: Եթե փոքրը շարունակի աշխատել առանց փաստաթղթերի ու 1% շրջանառության հարկ վճարի, դա կլինի կատարյալ ձախողում»:
Ըստ նրա՝ 472 խոշոր հարկ վճարող կա, որոնք ապահովել են բյուջեի եկամուտների 51.7%-ը, իսկ առաջին 1000 խոշորները՝ 72%-ը, այսինքն՝ հարկային բեռը հիմնականում ընկած է միջինից մեծ ընկերությունների վրա: Սակայն, Ալավերդյանը հայտարարեց, որ անցած տարվա մուտքերի բարձր ցուցանիշն այս տարի ապահովել չի հաջողվի:
Դրանում առաջարկվելու է Ուկրաինայում ստեղծել «մարդասիրական միջանցքներ»:
Այս մասին այսօր Մոսկվայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը:
Տուրչինովի խոսքերով՝ խորհրդարանը տվյալ հարցում պետք է որոշում կայացնի վաղը:
Հունիսի 2-ին, ժամը 10.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ հունիսի 1-ին ժամը 16.00-ի սահմաններում քամուց պոկվել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Խնձորանոցի տարածքի թիվ 23 տան տանիքը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր մեկնել է Բելգիա:
«Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներկայացված է ՀՀ բոլոր համայնքներում։ Հայաստանում որևէ այլ կուսակցություն չունի նման ներկայացվածություն, թե’ հորիզոնական, թե’ ուղղահայաց կապեր ապահովող կառույցներ։ 30093 ՀՀԿ-ական 18-30 տարիքային խմբում է, կուսակցության 16818 անդամ 30-35 տարեկան է»,- մայիսի 31-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) հավաքի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ընթացքում տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադևոսյանը։
Դրա իրագործման ժամանակ իրավապահ մարմիններն ու զինծառայողները պահպանման տակ կվերցնեն բոլոր ընտրատեղամասերը:
«Կարո՞ղ եք նշել մի ոլորտ, որը հստակ Ձեր միջամտությամբ կարգավորվել է: Ես գիտեմ, որ Ձեր ձեռքերն ամեն տեղ չեն հասնում, բայց ամեն դեպքում բոլորը գիտեն, որ մոնոպոլիաներն ամենուր են»,- այսօր ԱԺ տնտեսական և ֆինանսավարկային ու բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հարցրեց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Սակայն տնտեսական հանձնժողովի նախագահ Վարդան Այվազյանը թույլ չտվեց, որպեսզի Շաբոյանը պատասխանի:
«…մի օր էլ կարող է իմանաս, որ մեջը ավտոշուկա է կառուցվել: Հրաշալի ավտոշուկա կլինի: Մյունխենի ավտոշուկայի սալոնը սրա մոտ հեչ բան է: Ո՞վ կպատկերացներ, որ «Ռոսիա» կինոթատրոնըքըրչ ու փալասի խանութ կարող է դառնար»:
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական տնտեսական միության անդամակցման համար Հայաստանի Հանրապետությանը ներկայացված կոշտ պայմանի վերաբերյալ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի թշնամին է:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին հրավիրել է պետական այցով ժամանել Չեխիա: