Նարեկ Սարգսյանը՝ Անաստաս Միկոյանի արձանի մասին. «Գերեզմանից կոպիա արված հուշարձան է»
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե կո՞ղմ եք Անաստաս Միկոյանի արձանի տեղադրմանը, ասաց. «Ես չեմ կարծում, որ այսօր Երևանում թիվ մեկ խնդիրը հենց Միկոյանի արձանը տեղադրել էր: Սակայն մենք Հայաստանում ենք ապրում… օրինակ, հիմա Քոչինյանի արձանը դրվեց, և ես ակտիվ մասնակցել եմ դրա տեղադրմանը, որովհետև Հայաստանի Խորհրդային շրջանի պետական գործիչներից մեկն էր: Դա էլ է մեր պատմությունը: Գույները երկու տեսակ չեն լինում` կա՛մ սև, կա՛մ սպիտակ»:
Նարեկ Սարգսյանի խոսքով՝ ինքը գլխավոր ճարտարապետին ասել է, որ լավ կլինի Ա. Միկոյանի արձանը տեղադրել ոչ թե բուլվարի մեջտեղում, այլ՝ շենքի տակ, որովհետև, ըստ նրա՝ այն «գերեզմանից կոպիա արված հուշարձան է»: «Կարծում եմ` ինքն այդպես էլ կանի»,- նշեց Ն. Սարգսյանը: