Բաժիններ՝

Սիրիայում «լռության օրը» ուժի մեջ է մտել անվտանգության պլանը

Al Watan պարբերականի փոխանցմամբ՝ Սիրիայում նախագահական ընտրությունների նախօրեին՝ «լռության օրը», Դամասկոսում և Սիրիայի մյուս քաղաքներում ուժի մեջ է մտել անվտանգության պլանը:

Դրա իրագործման ժամանակ իրավապահ մարմիններն ու զինծառայողները պահպանման տակ կվերցնեն բոլոր ընտրատեղամասերը: Սիրիայի ՆԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայատարարել է, որ ոչինչ չի կարող խանգարել քաղաքացիներին՝ օգտվելու համար իրենց սահմանադրական իրավունքից:

Նա ընդգծել է, որ իրենք ակնկալում են, որ քաղաքացիներն ակտիվ մասնակցություն կունենան վաղվա ընտրություններում, ինչի համար էլ չի բացառվում, որ քվեարկությունը երկարաձգվի 5 ժամով: Սիրիայում ընտրելու իրավունք ունեցողների քանակը կազմում է 15.8 միլիոն մարդ: Քվեարկության ընթացքին հետևելու են 30 բարեկամական երկրների դիտորդներ, այդ թվում նաև Ռուսաստանից:

Սիրիայում նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 3-ին: Գործող նախագահ Բաշար Ասադը կունենա երկու մրցակից: Նրանցից մեկը Հալեպը ներկայացնող 43-ամյա կոմունիստ Մահեր Աբդուլ Հաֆիզ Հաջարն է, իսկ երկրորդը՝ 54-ամյա նախկին նախարար Հասան Աբդուլահ ալ-Նուրին:

Սկզբնական շրջանում նախագահական աթոռի համար պայքարելու հայտ ներկայացրեց 23 թեկնածու, սակայն նրանց մեծ մասին չհաջողվեց ստանալ 35 պատգամավորի աջակցություն՝ գրանցման գործընթացն անցնելու համար: Բաշար Ասադը Սիրիայում իշխանության ղեկին գտնվում է 2000 թվականից:

Հիշեցնենք, որ սիրիական ընդդիմությունն օրեր առաջ առաջարկել էր անորոշ ժամկետով հետաձգել նախագահական ընտրությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս