
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» թիվ մեկ հարկ վճարողն է, որը մեզ համար միայն հարկ վճարող չի, ավելին է, քան վճարողը

««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» թիվ մեկ հարկ վճարողն է, որը մեզ համար միայն հարկ վճարող չի, ավելին է, քան վճարողը: Գործնական լավ հարաբերությունների մեջ ենք իրենց հետ: Առաջին հարկ վճարողները ոչ միայն հարկ վճարող են, այլև աշխատատեղ են ապահովում»,- այսօր ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը:
Ըստ նրա՝ կոմբինատի հանույթն ավելացել է, պետք է հանքաքարը մշակվի, արտահանվի: Ալավերդյանը կանխատեսեց, որ երկրորդ կիսամյակում պատկերը կփոխվի, կոմբինատը կրկին առաջին հարկ վճարողը կլինի. «Գազարդն է իր ծավալներով այս պահին առաջինը: Թե տարվա արդյունքներով ո՞րը կլինի, չեմ կարող ասել»:
Արդյոք «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» գերավճար ունի՞, թե՞ ոչ, փոխնախարարը չկարողացավ հստակ պատասխանել. «Գերավճարը պետք է հաստատվի հատուկ ստուգումներով, կազմակերպության դիմումի հիման վրա: Մենք նման տեղեկություն չունենք, ստուգում չենք իրականացրել»: