
Նարեկ Սարգսյանը մանկական վիրավորվածության զգացում ունի Անաստաս Միկոյանից

Պարզվում է՝ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը դպրոցական տարիներին անձամբ տեսել է Ա. Միկոյանին. «Մեզ տարան մի տեղ, որտեղ ինքը պիտի գար օդանավով: Նա եկավ ու անվտանգությունից ելնելով՝ չմոտեցավ մեզ, մենք էլ պատրաստվել էինք… մանկական վիրավորվածության զգացում ունեմ»:
Միաժամանակ Նարեկ Սարգսյանը նշեց, թե իրենց սերունդը շատ քիչ է ճանաչել Ա. Միկոյանին, ուստի ինքը զերծ կմնա պատմական գնահատականներ հնչեցնելուց: