ՀՀ դատախան իշխանությունները գտնում են, որ Ս. Սարգսյանի գործողությունները վիճարկման ենթական չեն

Մայիսի 29-ին Աստանայում կայացավ Եվրասիական տնտեսական միության հիմնադիր ժողովը, որտեղ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը: Հիմնադիր ժողովի ժամանակ Ս.Սարգսյանը հայտարարեց, որ մինչև հունիսի 15-ը Հայաստանը պատրաստ է ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը:

Սերժ Սարգսայնը անարձագանք թողեց նաև Ղազախստանի նախագահ Ն.Նազարբաևի հայտարարությունը, այդպիսով հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Դեռ հայտնի չէ, թե Մաքսային միությանն անդամակցելով Հայաստանի Հանրապետությունն էլ ինչ խնդիրների առաջ կկանգնի: Հայաստանի գլխին Ս. Սարգսյանի պատճառով ծառացած խնդիրները, սակայն ոչ մի կերպ չեն հուզում ՀՀ-ի դատական ատյաններին:

Օրերս ՀՀ վճռաբեկ դատարանը «Հանուն Հայաստանի Հանրապետության» կայացրել է որոշում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին: Հիշեցնենք, որ 2013 թ. սեպտեմբերի 3-ին, Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ վարչական դատարան բողոք ներկայացրեց պահանջով Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցելուն ուղղված գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ: Այսպիսով, ՀՀ դատական իշխանությունները գտնում են, որ Սերժ Սարգսյանի որոշումներն ու գործողությունները ուժի մեջ են մտնում կայացման պահից, վերջնական են ու բողոքարման ենթական չեն:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Տեսանյութեր

Լրահոս