
Քամու հետևանքով տան տանիք է պոկվել

Հունիսի 2-ին, ժամը 10.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ հունիսի 1-ին ժամը 16.00-ի սահմաններում քամուց պոկվել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Խնձորանոցի տարածքի թիվ 23 տան տանիքը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քամու հետևանքով պոկվել է տան տանիքը (մոտ 45 քմ):
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն