Ռաուֆ Միրկադիրովի դեմ քրեական գործն ունի հնարովի բնույթ:
Մայիսի 31-ից հունիսի 1-ը Լիտվայի Կաունաս քաղաքում կայացավ սուսերամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցում էին 44 պատանի սուսերամարտիկներ՝ Բելառուսիայից, Լիտվայից, Լատվիայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Ռուսաստանից, Իտալիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից և Դուբայից:
Հունիսի 3-ին, ժամը 09.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ հունիսի 2-ին ժամը 16.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 26 տան միջնապատը փլուզվել է, ինչից բնակիչ` 1977 թ. ծնված Գ. Գ. տեղափոխվել է Գավառի ԲԿ:
Ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը հունիսի 2-ից «Արդշինինվեստբանկ»-ի ֆինանսական տնօրենն է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:
Հունիսի 3-ին, ժամը 11.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչներից մեկը փորձում է ինքնասպանություն գործել՝ կտրելով երակները:
Համաժողովում ելույթ ունեցողները իրենց խոսքում նշեցին Հայաստանում կոռուպցիայի առաջացման հիմնախնդիրների, դրա դրսևորումների և ազդեցության, իրավական և տնտեսական ազդեցությունների մասին՝ մատնանշելով, որ աղքատության և երկրի տնտեսական ներկայիս վիճակի հիմնական պատճառը դա համատարած կոռուպցիան է։ Հատկապես ուշագրավ էր Policy Forum Armenia կազմակերպության հետազոտության արդյունքների ներկայացումը, որտեղ պաշտոնական ցուցանիշների և ժամանակակից վերլուծական մեթոդների օգնությամբ ցույց էր տրվում, թե ինչպես է ամեն տարի ՀՆԱ-ի 35‰-ը ուղղակի անհետանում, ինչը ահռելի մեծ ցուցանիշ է։
Օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումից շուրջ 10 տարի է անցել, սակայն շատերը դեռ տեղյակ չեն՝ որ դեպքերում դիմել Մարդու իրավունքների պաշտպանին կամ որտեղ է նրա գրասենյակը: Միևնույն ժամանակ, մարդիկ երբեմն հեռավոր վայրերից գալիս են Օմբուդսմենի գրասենյակ և հիասթափությամբ պարզում, որ օրենքն արգելում է Օմբուդսմենին միջամտել տվյալ տեսակի գործերին:
Հրապարակային ելույթներում ոչ մի բացասական բան չի ասում, անգամ պաշտպանում է իր նախորդին, իսկ քայլեր ձեռնարկելիս ամեն ինչ անում է Տիգրան Սարգսյանի թողած հետքը ջնջելու, նրա կադրերին հեռացնելու, նրա հեռացրած կադրերին վերադարձնելու համար:
Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երեկ այցելեց Մոսկվայի պետական համալսարանի բժշկական կենտրոն, որը հագեցած է բուժական, վիրահատական և ուսումնական ամենավերջին սերնդի սարքավորումներով ու պարագաներով։
«Հերացի թիվ 1 համալսարանական կլինիկայից» 168.am-ին հայտնեցին, որ Ալվինա Բադալյանը հիվանդանոցից դուրս է գրվել, իսկ վիրավորված մյուս անձինք դեռևս հիվանդասենյակում են, նրանց վիճակը նորմալ է:
Սակայն քառյակը չի անում ոչ այս, ոչ այն, այլ վերցնում և 12 կետանոց պահանջներ է ներկայացնում կառավարությանը, ըստ որում, չգիտես ինչու, այդ պահանջները առայժմ չեն մանրամասնվում:
Ասադը քվեարկությանը մասնակցել է Դամասկոսի կենտրոնում՝ ալ-Մալիքի շրջանի ընտրատեղամասում:
«ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը փոխել է ՀՀ տնտեսությունում իրականացված օտարերկրյա ներդրումների հաշվարկման մեթոդոլոգիան, ինչի արդյունքում հնարավոր չէ պարզել՝ ներդրումները ավելանո՞ւմ են, թե՞ պակասում»:
Ապրիլին Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել, որում ԵՄ-ի Խորհրդին կոչ էր արել ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:
«Մինչ ոչ իշխանական քառյակը մինչև աշուն փորձում է ժամանակ տալ կառավարությանը, ՕԵԿ-ը փորձում է լցնել ընդդիմության դատարկ մնացած «սուրբ տեղը»»:
«Ես կողքին եմ եղել, նույնիսկ լսել եմ երեխայի սրտի բաբախը, ամեն բան ասում էին՝ լավ է, բայց կինս իրեն լավ չէր զգում, անդադար ասում էր, որ վատանում է, բայց իրենք գալիս, նայում էին ասում էին՝ ամեն ինչ նորմալ է»:
«ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 98.1 հազար տոննա հաց, ինչը անցած տարվա նույն ցուցանիշից պակաս է 0.3 տոկոսով»:
Հունիսի 3-ին, ժամը 09.45-ին ՀՀ ՊՆ թիվ N զ/մ-ի սակրավորները Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի մոտակա դաշտում հայտնաբերված MB-69 (81 մմ) հակադիվերսիոն արկը վնասազերծել են:
«Սերժ Սարգսյանը պիտի՞ արձագանքեր Նազարբաևի ելույթին: Ինձ թվում է՝ այո: Ինչպե՞ս: Սեղանը շուռ տար, վեր կենար և ասեր, «Դուք էլ, Ձեր Եվրասիական միությունն էլ»»:
Միջադեպը գրանցվել է շփման գծի մոտ ընկած զորամասերից մեկում:
«Չնայած Արթուր Բաղդասարյանն ապրիլին հրաժարական տվեց ՀՀ ԱԱԽ քարտուղարի պաշտոնից, սակայն շարունակում է մնալ ԱԱԽ կազմում»:
Վերջին 10 տարում կտրականապես աճել է արաբական երկրներից Չինաստանի կողմից նավթի ներկրումը՝ 40.6 միլիոն տոննայից հասցվելով 133 միլիոն տոննայի:
«Կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը հանելուց հետո ՀՀ կառավարությունը պետք է շարունակեր իր մասնաբաժնով կենսաթոշակային հիմնադրամներին վճարել աշխատողների աշխատավարձի 5 տոկոսի չափով գումարներ»:
Պարզվում է՝ Օշականցի Գեւորիկի ծեծը տեսանկարահանվել է եւ գրեթե բոլոր քրեական հեղինակությունների բջջային հեռախոսների մեջ առկա են այդ վիդեոկադրերը։ Իսկ դա նշանակում է, որ Գեւորգ Մելիքյանը իր՝ «օրենքով գողի» տիտղոսը պահելու համար պետք է հրապարակավ գոնե ապտակի Երրորդմասցի Լյովիկին։
Փանջիկիձեն հայտարարել է, որ Գերմանիայում երկկողմ հանդիպման ժամանակ խոսքը գնացել է այն մասին, թե Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ ինչպես կարելի է ֆիքսել Վրաստանի գրանցած առաջընթացը:
Հունիսի 3-ին, ժամը 04.09-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում` Վահագնի թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ-ն Սահմանադրական դատարանի նոր անդամ է առաջարկելու ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանին»:
Ադրբեջանն աշխարհում հայտնի է որպես նավթային երկիր, սակայն այսօր նա հանդես է գալիս նաև որպես գազ արդյունահանող երկիր:
««Եվրասիական եռյակը» արդեն իսկ որոշում կայացրել է, որ ՀՀ-ի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո ԼՂ-ում արտադրված ապրանքները հնարավորություն կունենան ԵՏՄ շուկա մուտք գործել որպես Հայաստանում արտադրված ապրանքներ»: