
Քանի փոքր ու միջին ձեռնարկություն է փակվում Հայաստանում

Արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ բազմաթիվ փոքր ու միջին ձեռնարկություններ են փակվում: Նման հարց այսօր ԱԺ տնտեսական և ֆինանսավարկային ու բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստում 2013թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանին ուղղեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը:
«Փակվողների քանակն ինչո՞վ է պայմանավորված»,- հարցրեց Մինասյանը:
«Այս պահին ձեռքիս տակ չկա, թե որքան բիզնես է բացվել, որքան փակվել: Բայց բացասական մեծ շեղում չկա»,- հավաստիացրեց Ա.Ալավերդյանը:
Ըստ նրա՝ հաճախ բիզնեսների փակվելը պայմանավորված է առանձին ծրագրերի մասնակցելու, հարկային դաշտում լինել-չլինելու և այլ խնդիրների հետ:
«Ամեն դեպքում, որքան փակվել են, այնքան էլ բացվել են»,- հավաստիացրեց փոխնախարարը: