
ՀՅԴ Արցախի կառույցի արձագանքը Աստանայի իրադարձություններին

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական տնտեսական միության անդամակցման համար Հայաստանի Հանրապետությանը ներկայացված կոշտ պայմանի վերաբերյալ:
Հայտարարության մեջ նշված է. «Սույն թվականի մայիսի 29-ին Աստանայում Հայաստանին Եվրասիական Միությանն անդամակցելու կապակցությամբ Ղազախստանի նախագահ Նազարբաևի միջոցով հնչած կոշտ պայմանը, մտահոգության առիթ է դարձել հայկական քաղաքական շրջանակներում:
2013 թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Մաքսային Միությանը անդամակցելու մտադրության մասին ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի կատարած հայտարարությունից հետո բազմիցս քննարկման առարկա է դարձել Արցախի մաս կազմելը Հայաստանի Հանրապետության ցանկացած միության անդամակցելուն:
ՀՀ պետական շրջանակները և քաղաքական ղեկավարությունը, երբեք չեն բացառել այն հանգամանքը, որ ՀՀ-ն ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորն է:
ԼՂՀ բնակչությունը բազմիցս է զգացել այդ երաշխավորության թե տնտեսական և թե ռազմական բաղադրիչները:
Ցավոք ՀՀ-ն իր արտաքին քաղաքականության շրջանակներում առ այսօր չի հաջողել ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորի իր հանձնառությունը միջազգային շրջանակներին ընդունելի դարձնել:
Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության եւ հայ ժողովրդի անվտանգության առաջնահերթությունից ելնելով՝ կոչ ենք անում օր առաջ միջոցներ ձեռնարկել՝ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջև համապարփակ ռազմաքաղաքական պայմանագրի կնքման համար»:
karabakh-open.info