
Պորոշենկոն պետք է բանակցություններ սկսի գործարար Ռինատ Ախմետովի հետ. Չեխիայի նախագահ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին հրավիրել է պետական այցով ժամանել Չեխիա: Զեմանը կարծում է, որ Պորոշենկոն պետք է բանակցություններ սկսի գործարար Ռինատ Ախմետովի հետ՝ վերջ դնելու համար Ուկրաինայի արևելքում ընթացող զինված հակամարտությանը, որպեսզի այն չվերածվի քաղաքացիական պատերազմի:
Զեմանը հայտարարել է, որ Ուկրաինայում լարվածության հետագա էսկալացիան լավ պատրվակ է Ռուսաստանի համար՝ շարունակելու համար երկրում ռազմական միջամտությունը: Զեմանն անհեռատես է որակել երկրի արևելքի հանդեպ Ուկրաինայի կառավարության դիրքորոշումը՝ ընդգծելով, որ Դոնբասում բոլորը չէ, որ ահաբեկիչներ են, և որ ոմանք իսկապես դժգոհ են պետության վարած քաղաքականությունից: