
Արմեն Ալավերդյան. Երբևէ մաքսակետ չի կարող դրվել ՀՀ-ԼՂՀ սահմանին

«Դա այն հարցը չի, որ ես կարծիք հայտնեմ: Ես իրավասու չեմ: Ինչի՞ եք զարմանում: Ես ի պաշտոնե կոնկրետ որևէ տեղեկատվություն չունեմ Ձեր բարձրացրած հարցի վերաբերալ»,- այսօր Աժ-ում լրագրողներին հայտարարեց Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը՝ պատասխանելով հրացին` արդյոք ինչպե՞ս է մաքսակետ դրվելու Հայաստանի ու Արցախի սահմանին, երբ շաբաթ օրը ՀՀ նախագահը հայտարարեց, որ առանց Արցախի մտնում ենք Մաքսային միություն:
Ա.Ալավերդյանը նշեց իր անձնական կարծիքը, որ երբևէ մաքսակետ չի կարող դրվել ՀՀ-ԼՂՀ սահմանին. «Այսօր էլ որևէ մաքսակետ չկա և չեմ կարծում, որ կդրվի»: