Բաժիններ՝

Շաբոյանը հաշվետվություն է ներկայացնում ԱԺ-ում

«Կարո՞ղ եք նշել մի ոլորտ, որը հստակ Ձեր միջամտությամբ կարգավորվել է: Ես գիտեմ, որ Ձեր ձեռքերն ամեն տեղ չեն հասնում, բայց ամեն դեպքում բոլորը գիտեն, որ մոնոպոլիաներն ամենուր են»,- այսօր ԱԺ տնտեսական և ֆինանսավարկային ու բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հարցրեց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Սակայն տնտեսական հանձնժողովի նախագահ Վարդան Այվազյանը թույլ չտվեց, որպեսզի Շաբոյանը պատասխանի:

Վ. Այվազյանը նկատեց, որ նիստում քննարկվում է անցած տարվա բյուջեի կատարողականը, միայն ֆինանսական հարցեր 7 կոչ արեց նիստից հետո իջնել իր մոտ, նաև հավելեց, որ շատ կարճ ժամանակ անց լսելու են թե՛ ՀԾԿՀ-ի, թե՛ ՏՄՊՊՀ-ի հաշվետվությունները: Այվազյանը Շաբոյանին նաև կոչ արեց հաշվետվությունը սկսել հենց Քոքոբելյանի հարցին պատասխանելով:  «Ընդհանրապես համաձայն չեմ պարոն Քոքոբելյանի հետ, և առաջին առիթի դեպքում կպատասխանեմ»,- ասաց Շաբոյանը:

Լրագրողների հետ զրույցում Ա.Շաբոյանը հայտարարեց, որ տարվա ընթացքում ՏՄՊՊՀ-ն բազամթիվ ուսումնասիրություններ է կատարել, ոչ մի դիմում աչքաթող չի արվել, սակայն շատ խնդիրներ պայմանավորված չեն ՏՄՊՊՀ աշխատանքով և շատ խնդիրների հիմքը գտնվում է այլ ոլորտների, այլ գերատեսչությունների իրավասության ներքո:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս