
Տուրչինովը խորհրդարանին առաջարկել է նորընտիր նախագահի երդմնակալության ժամկետ սահմանել հունիսի 7-ը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը խորհրդարանին առաջարկել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողության ժամկետ սահմանել հունիսի 7-ը:
Տուրչինովի խոսքերով՝ խորհրդարանը տվյալ հարցում պետք է որոշում կայացնի վաղը: Տուրչինովն ընդգծել է, որ այդ ժամկետն ընրվել է՝ հաշվի առնելով Պյոտր Պորոշենկոյի առաջիկա միջազգային հանդիպումների գրաֆիկը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Պորոշենկոն հունիսի 4-ին Վարշավայում հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, իսկ հունիսի 6-ին նա հանդիպելու է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ: