Ադրբեջանի փոխվարչապետը դժգոհել է ԼՂ-ի հարցում ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի ու Իրանի դիրքորոշումներից

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների ու հարկադիր վերաբնակների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«ԱՄՆ-ը, Եվրոպան օգտագործում են մեր էներգոռեսուրսները: Ինչո՞ւ նրանք արդար դիրքորոշում չեն որդեգրել Ղարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ: Մենք նորմալ հարաբերություններ ունենք և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի հետ: Ինչո՞ւ նրանք Ղարաբաղյան հակամարտության հարցում իրական աջակցություն չեն ցուցաբերում մեզ:

Նշանակում է, որ այդպես է անհրաժեշտ նրանց: Այդ երկրները չեն համարձակվում բարձրաձայնել իրենց դիրքորոշման իրական պատճառը: Դրա համար էլ մենք հենվում ենք մեր պետության, ժողովրդի, նախագահի վրա»:

Տեսանյութեր

Լրահոս