Բաժիններ՝

ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի տան մոտ վրաերթի են ենթարկվել տատ ու թոռները. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` մայիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում, Volkswagen Caddy մակնիշի 876 ԼՍ 63 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան կայանել է Անտառային փողոցում՝ Ամրոց ռեստորանային համալիրի մոտ և հեռացել ավտոմեքենայից:

Ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է ընթացել և Անտառային փողոց 122/7, Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի տան մոտ վրաերթի ենթարկել այդ պահին փողոցում գտնվող 2 անչափահաս երեխայի և 1 մեծահասակ կնոջ:

Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել այդ պահին նշված հատվածում շինարարական աշխատանքներ կատարող մի քանի երիտասարդ տղաներ, ինչպես նաև պատգամավոր Հ. Հակոբյանն իր տղայի հետ, ովքեր պատին սեղմված ավտոմեքենան հետ են քաշել, որից հետո նոր կարողացել են տատիկին ու 2 երեխաներին դուրս բերել մեքենայի մոտից:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս