2014թ. ապրիլի 25-ին գործով մեղադրյալ, հետախուզվող Արմեն Սարգսյանը հայտնաբերվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
«Ըստ փորձագիտական գնահատականների, զգալիորեն կրճատվել է հայ աշխատանքային միգրանտների հոսքը Ռուսաստան, քանի որ մենք 40 հազար անձանց ցուցակ ենք ստացել, ում համար մուտքը Ռուսաստան արգելված է: Հնարավոր է, հետագայում այդ ցուցակը ընդլայնվի: Բնականաբար, դա կազդի ՌԴ-ից դրամական փոխանցումների ծավալի վրա»,-ասել է Եգանյանը:
Եվրոգոտուց դուրս գալու գաղափարն ինձ մոտ հնչում է որպես արկածախնդրություն:
«Հանրապետականը այլեւս իշխանություն չի ունենալու, Էդվարդ Շարմազանովը թող կանխատեսում անելուց առաջ սառը ջուր խմի»,-խորհուրդ է տալիս Լեւոն Զուրաբյանը. «Նույն կանխատեսումն ինքը անում էր, երբ որ մենք պահանջում էինք կառավարության հրաժարականը եւ նրա վերաբերմունքն այդպիսին էր, եւ ապացուցվեց, թե նրա խոսքերն ինչ արժեք ունեն»։
Համապատասխան որոշման օգտին քվեարկել է միայն 154 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի փոխարեն:
Այլ կերպ ասած` հանձնաժողովը որոշել է քննարկել բոլշևիկ, լենինյան և ստալինյան շրջանի կարկառուն պետական գործիչ Անաստաս Միկոյանի կենսագրության այն նոր իրողությունները, որոնք ավագանու խմբակցության անդամ Հայկ Դեմոյանը հայտնել էր ավագանու ապրիլի 30-ի նիստում, որի ժամանակ էլ ընդունվել էր արձանը Երևանի կենտրոնում՝ Իսահակյան-Կորյուն փողոցների միջանկյալ պուրակում տեղադրելու աղմկահարույց որոշումը:
Ալիևի խոսքերով՝ առնվազն 45 միլիարդ դոլար է ներդրվելու՝ Ադրբեջանից գազը Եվրոպա հասցնելու նախագծերում:
Հայաստանը, ինչպես հերթական անգամ համոզվում ենք, այդ տեսանկյունից անբուժելի հիվանդ է՝ հոգեկան ամենածանր հիվանդությունների շարքին դասվող հիվանդությամբ:
Հյուսիսային պողոտայում՝ «Մոսկվիչկա» սուպերմարկետի հարեւանությամբ, մայիսի 6-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում մահացած վիճակում հայտնաբերված երիտասարդը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 30-ամյա Պավել Ալմազովն է։ Նա կիթառահար էր եւ Հայաստան էր եկել հյուրախաղերի։
168.am-ի տեղեկություններով` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը կարող է նշանակվել նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական: Ըստ էության, նախագահ Սերժ Սարգսյանը փորձում է այդպիսով ընդամենը Մովսիսյանին ապահովել խորհրդանշական աշխատատեղով:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը վաղը Վաշինգտոնում Քարնեգի հիմնադրամում ելույթ կունենա «Լեռնային Ղարաբաղ․ կարգավորման բանալիները» թեմայով:
Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանն ընդհանուր շահեր ունեն տարածաշրջանի անվտանգության ապահովման հարցերում:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը`Շերիֆ առողջական խնդիրների պատճառով վայր է դրել պատգամավորի մանդատը: Գիրգոր Գրիգորյանը 2008թ. մարտի 1-ի իրադարձություների ակտիվ դերակատարներից էր. այն ժամանակ նա զբաղեցնում է ոստիկանության ներքին զորքերի հրամանատարի պաշտոնը:
Թբիլիսիսում ավարտվել է Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ գագաթաժողովը:
Մեկնած օպերատիվ խմբին Արտյոմ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Սարի-Թաղի 10-րդ շարքի ջրամբարի մոտ ոմն Աշոտ քարով հարվածներ է հասցրել իրեն և պատճառել վնասվածքներ:
Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավոր Լևոն Ավետիսյանը քիչ առաջ մերժեց Վ. Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի նեկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը: Որոշմանն արձագանքեցին դահլիճում ներկաները՝ բացականչելով՝ «ամոթ»:
Մայիսի 9-ին Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի 69-րդ տարելիցին նվիրված տոնական շքերթ է անցկացվելու: Մասնակցելու են ռուսական 102 ռազմաբազայի և Գյումրիում տեղակայված զորամասերի ներկայացուցիչները:
Իմ կարծիքով՝ այսօր առաջին հերթին անհրաժեշտ է կատարել հետևյալ 5 քայլերը:
Արա Զաքարյանն ասաց, որ այս գործով ապրիլի 18-ին տեղի ունեցած նիստի ժամանակ ցուցմունք է տվել վկա Հենրիկ Հարոյանը, ով դատարանում հայտարարել է, որ չգիտի՝ ինչու է հրավիրվել դատարան, չի հիշում՝ նախաքննության ընթացքում ցուցմունք տվե՞լ է, թե՞ ոչ: Պաշտպանի խոսքով՝ դրանից հետո մեղադրողը միջնորդել է հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները՝ պատճառաբանելով, որ հրապարակումից նա կարող է հիշել նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքները:
ՀՀ-ում խափանման միջոց կալանավորման կիրառման վերջին դեպքերը ևս մեկ անգամ վեր են հանում դատավորների կողմից խափանման միջոցների` մարդու իրավունքների միջազգային չափանիշների խախտմամբ կիրառելու խնդիրը:
Մասնավորապես, Vivaro բուքմեյքերական ընկերությունը Արամ MP3-ի հաղթանակը մրցույթում գնահատում է 2.7 գործակցով։ Չհաղթելու համար բուքմեյքերը սահմանել է 1.4 գործակից։
Բրահիմին դա պատրաստվում էր անել դեռևս անցյալ ուրբաթ, երբ նա հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին:
Վեհափառն իր բարեմաղթանքներն է հղել վարչապետին ու կառավարության նորանշանակ անդամներին և նշել. «Գիտենք, որ կառավարության առջև բազում հարցեր, խնդիրներ կան ծառացած: Մաղթում ենք Ձեզ ուժ, եռանդ և կարողություն, որպեսզի կարողանաք մեր ժողովրդի ակնկալիքներին ընդառաջ արդյունքներ արձանագրել»:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 6-ին ընդունեց Սիրիայի հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանին և Հալեպում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ-ից:
Եթե անկեղծ լինեմ, կուսակցությունում այդ հարցը չի քննարկվել: Այնուամենայնիվ, ես ասացի իմ կարծիքը, որ պետք է անսալ ժողովրդի ձայնին և մերկապարանոց հայտարարությունները, կարծում եմ… պետք է ուղղակի իրեն դիմել` տեսնենք` ինչ է ինքը նկատի ունեցել: Կարծում եմ` ինքը նկատի է ունեցել, որ Հանրապետականն իր ուժը չի կորցրել: Չէ՞ որ մեզ անընդհատ ասում են, որ Հանրապետականը թուլացել է և այլն, և այլն: Ըստ իս` նա ուղղակի բառախաղով է ասել: Չեմ կարծում, որ իր ասածներն ինչ-որ վատ նպատակներ են հետապնդել:
Հետևաբար թանկ է վճարում:
Փաստաթղթից պարզ է դառնում, որ մեկ երեխային պետք է բաժին ընկնի գրեթե մեկ խնամող: Եթե երեխաների տարեկան քանակը նշված է միջինը` 85, ապա խնամողներինը` միջինը 72 պետք է լինի:
ՀՀ կառավարությունը շրջանառության հարկի նոր փոփոխություններ է մշակել և պնդում է, որ դրանք «էապես» կթեթևացնեն փոքր բիզնեսի հոգսը: Նոր օրինագիծն ուղարկվել է բիզնեսին, հասարական կազմակերպություններին ու նախարարություններին՝ կարծիքների համար:
Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Պորտուգալիայի հետ միջպետական կապերի խորացմամբ ու երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմամբ: