Բաժիններ՝

«ԴիջիԹեք Բիզնես 2014» ֆորումը կկայանա հունիսի 20-21-ը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) հայտարարում են 7-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի անկացման մասին։ «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» կարգախոսի ներքո իրականացվող ֆորումն, որի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունն, այս տարի տեղի կունենա հունիսի 20-21-ը։

7-րդ անգամ կազմակերպվող ֆորումի նպատակն է աջակցել բիզնեսի տարբեր ոլորտներին գտնելու լավագույն տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաև տեխնոլոգիական ընկերություններին՝ հանդիպելու և ներկայանալու պոտենցիալ հաճախորդներին մեկ վայրում: Այս տարի միջոցառումը կառանձնանա հետևյալ թեմաներով` տուրիզմ, սպասարկում և առևտուր, գյուղատնտեսություն և վերամշակում, շինարարություն և հանքարդյունաբերություն, ֆինանսաբանկային ոլորտ և էլեկտրոնային առևտուր, առողջապահություն, կրթություն, տրանսպորտ:

ԴիջիԹեք Բիզնես Ֆորումն իրականացվում է ՀՀ Կառավարության հովանու ներքո։ Այս տարի Ֆորումին է միացել նաև ռուսական «ARinteg» ընկերությունը` որպես հովանավոր: Միջոցառումը կազմակերպում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս