Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ՀՀ և ԻԻՀ օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը:

Ալի Լարիջանին խնդրել է իր շնորհավորանքները փոխանցել ՀՀ վարչապետ նշանակված իր նախկին գործընկերոջը` Հովիկ Աբրահամյանին և ԱԺ նախագահ ընտրված՝ հայ-իրանական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գալուստ Սահակյանին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձել մի շարք տարածաշրջանային խնդիրների:

Նույն օրը՝ երեկոյան, Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաև «Արարատ» մարզամշակութային համալիր, որտեղ հանդիպում է ունեցել իրանահայ կառույցների ղեկավարների հետ:

Տեսանյութեր

Լրահոս