«Մագելանի» քարանձավը վարձակալության հանձնելու բաց մրցույթը չի կայացել
ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ ս.թ. մայիսի 5-ին ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ Վայոց ձորի մարզի «Մագելանի» քարանձավը վարձակալության հանձնելու բաց մրցույթի մրցութային հանձնաժողովի նիստը: Մրցույթին ներկայացվել էր 2 հայտ` «Ինկար» ՍՊԸ և քաղաքացի Գեղամ Գինոսյանի կողմից: Փաթեթները բացելուց հետո արձանագրվել է, որ.
-հիմք ընդունելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջները` քաղաքացի Գեղամ Գինոսյանի կողմից ներկայացված հայտը հանձնաժողովի կողմից մերժվում է, քանի որ հայտը չի համապատասխանում հրավերի պահանջներին:
-«Ինկար» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը նույնպես մերժվում է, քանի որ հայտին կից ներկայացված շրջակա միջավայրի վրա ազդեցության վիճակի վերաբերյալ փորձաքննության դրական եզրակացությունը (տրված 19.05.2011 թ.) ժամկետանց է: Սույն պահանջը ամրագրված է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով:
Հաշվի առնելով վերոհիշյալը և հիմք ընդունելով «Հրապարակային սակարկություների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները` հանձնաժողովը որոշում կայացրեց մրցույթը համարել չկայացած: