
Եվրոպացիների համար ո՞րն է շաբաթվա ամենաերջանիկ օրը

Բրիտանացի սոցիոլոգները պարզել են, թե երբ է վրա հասնում ժամանակակից եվրոպացու կյանքի ամենաերջանիկ պահը: Ըստ գիտնականների` դա տեղի է ունենում ուրբաթ, ժամը 18 :08-ին, գրում է Daily Telegraph-ը:
«Ուրախության ու երջանիկ զգացողության գագաթնակետը հատկապես գրանցվում է այն պահին, երբ ուրբաթ երեկոյան մարդը լքում է իր աշխատավայրը եւ մտածում առաջիկա հանգստյան օրերի մասին: Այդ զգացողությունն ավելի շատ միջին վիճակագրական եվրոպացու մոտ հանդիպում է ուրբաթ, ժամը 18 :08-ին»,- նշում է պարբերականը:
Փոխարենը` եվրոպացիների մոտ ամենավատ տրամադրությունը նկատվում է երկուշաբթի, ժամը 13: 42 -ին: «Մարդիկ ընդհանուր առմամբ չեն սիրում երկուշաբթին, քանի որ հենց այդ օրվանն է բաժին ընկնում աշխատանքի հետ կապված սթրեսների մեծ մասը»,-նշել է հետազոտության ղեկավար Ջուլիան Գայը: