«Եթե նախօրոք մտածենք, որ չենք հասնելու վերջնակետին, սկսելը անիմաստ է դառնում: Շատ լավ ու կարևոր պրոցես է, ու ես զարմացած եմ, որ այդքան ընդդիմախոսներ կան. սա այն դեպքն է, որ ավելի լավ է ինչ-որ բան անես, քան ոչինչ չանես»,- նշեց նա:
Տյագնիբոկը նշել է, որ ի հայտ են եկել մի շարք երկրներ, որոնք սկսել են ճանաչել Ղրիմի կեղծ հանրաքվեն:
Հարցին` արդյոք Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշմանը նպաստեցի՞ն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումները, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես ոչ ուզում եմ նսեմացնել, ոչ ուզում եմ չափազանցնել պարոն Ծառուկյանի դերը: Ես կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը ներդրում ունեն որոշումների կայացմանը հարցում, բոլորըգ Բոլորն էլ կառուցողական մոտեցում դրսևորեցին, ու մենք դրա արդյունքում ունենք այն, ինչ ունենք»:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մերկելը հավելել է, որ G8-ը գոյություն չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ չեն ստեղծվել համապատասխան քաղաքական պայմաններ:
Համապատասխան օրինագծի օգտին քվեարկել է դահլիճում գրանցված 308 պատգամավորից 276-ը:
Սա այն գործերից չէ, որոնք լուծվում են քննիչի հայեցողությամբ, քննիչի, դատախազի, գլխավոր դատախազի կամ դատավորի համոզմունքի հիման վրա: Ցավոք, սա այն գործերից է, որտեղ իմ կողմից մատնանշված այս սուբյեկտները ոչինչ չեն որոշում: Ցավոք: Ձեզ հիշեցնեմ, որ Սուրիկ Խաչատրյանն իր հարցազրույցում, ի դեպ, անուղղակիորեն մատնանշեց այդպիսի փաստեր: Ինքն ասաց, թե հետո ում հետ են այդ հարցը քննարկել և ինչ արձագանքներ են ստացել բարձրագույն ատյաններում:
«Ես ռեալ դաշտից եմ, ուտոպիական դաշտից չեմ, 1+1=2: Անվստահության մեխանիզմ գոյություն ունի, բարի ցանկությունների տեղ չի: Քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է:
Այսօր Հանրապետության հրապարակից մեկնարկել է «Դեմ եմ» նախաձեռնության ավտոերթը: Ավտոերթին մասնակցել են նաև Նախախորհրդարանի անդամները: Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակից ավտոմեքենաներով շարժվել են դեպի Աբովյան պուրակ՝ ընթացքում իրազեկելով մարտի 22-ին կայանալիք հանրահավաքի մասին:
Ռուսաստանի նախագահի վարկանիշը հասել է առավելագույն ցուցանիշի վերջին 5 տարում:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Օրինաց երկիր կուսակցության քաղխորհրդի անդամ, Աժ պատգամավոր Մհեր Շահգելդյանը խոսեց ժամանակակից աշխարհաքաղաքական կոնֆլիկտների և Հայաստանի վրա դրանց ունեցած ազդեցության մասին:
«Դժվար է պատկերացնել, թե ինչպես Զարզանդ Նիկողոսյանը կարողացավ հարվածել Ավետիք Բուդաղյանին՝ նստած լինելով ավտոմեքենայի առջևում, առավել ևս ինչպես առանց Սուրիկ Խաչատրյանի կարգադրության՝ հարվածեց, առավել ևս՝ ինչու է դրանից հետո Սուրիկ Խաչատրյանը ժխտում, որ այդպիսի հարվածներ են եղել: Ընդ որում՝ Զարզնադ Նիկողոսյանը նույնիսկ իր ցուցմունքում փորձ է անում էլի քնեցել Սուրիկ Խաչատրյանին»,- ասաց Հայկ Ալումյանը:
ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 10.03-14.03.2014թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Նախարարության վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 730.0հազ.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի տասներկու որոշում և հաշվարկվել է 183.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Այստեղ պետք է 7 անգամ չափել և հետո նոր կտրել:
Կլինի երկկողմ միգրացիոն պայմանագիր, որով կսահմանվի ՀՀ և ՌԴ քաղաքացիների համար միմյանց տարածքներում ազատ տեղաշարժի և կացության իրավունքը։
Կուխտան ևս մեկ անգամ ընգծեց, որ Ղրիմի հանրաքվեն հակասահմանադրական է, և Ուկրաինան այն չի ճանաչում, նաև ավելացրեց, որ հույս ունի, թե Ուկրաինայի ճգնաժամը կլուծվի օրենքի և Սահմանադրության շրջանակներում:
Վրաստանն անընդունելի է համարում Ուկրաինայում Ռուսաստանի ձեռնարկած ագրեսիան:
Ուժեղ ընդդիմություն ունենալն է մեծ հաջողություն է, այսօր չունենք այդ ընդդիմությունը, ունենք ընդդիմադիր անհատներ, և նրանցից յուրաքանչյուրը այդ չորս ուժերի անվան տակ փորձում է իր անձնական խաղը խաղալ, կամ պատվիրատուի, կամ էլ նորից հայտնված ու հին տիրոջ։
Ղրիմի շուրջ ծավալվող իրադարձությունները դրական ազդեցություն չեն կարող ունենալ Հայաստանի վրա: Նման հայտարարություն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ նշելով, որ ՌԴ դեմ սանկցիաների ազդեցությունը կարող է շղթայական լինել:
Ռասմուսենն ընդգծել է, որ Ղրիմում Ռուսաստանի գործողությունները ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կմղեն իրենց ռազմական բյուջեները մեծացնելուն:
ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ երեկ ԱԺ-ում լսումները, ինչպես սպասվում էր, թեժ էին և կոմպրոմատային:
Այդ որոշման օգտին քվեարկել է խորհրդարանի դահլիճում գրանցված 303 պատգամավորից 274-ը:
«Ժառանգության» կուսակցությունը մարտի 29-30-ը և ապրիլի 6-10-ը հավաքներ կազմակերպելու իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան։ «Ժառանգության» ներկայացուցիչները հստակ չեն պատասխանում՝ ինչու՞ է հրապարակը «զբաղեցվել»
Լուսանկարները դրվել են «Սաակաշվիլին մարդասպան է» խորագրի ներքո:
Ցավը, իհարկե, քաղաքական կատեգորիա չէ, և Հայաստանի իշխանությունը կարող է դրան պատասխանել կսկիծով կամ հառաչանքով:
Վարչապետին ցուցակները ներկայացվել են նախքան օպերացիաների անցկացումը
Տուրչինովի հետ հանդիպումը տեղի է ունեցել Կրավչուկի ու Կուչմայի նախաձեռնությամբ:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնում:
Դուք Հայաստանի քաղաքացիներ եք, և կարծում եմ` դուք պետք է այդ հարցը տաք ոչ թե Հայաստանում Ուկրաինայի դեսպանին, այլ նախագահի, արտգործնախարարության մամուլի ծառայությանը և այլն, և այլն, և նրանցից պահանջեք դիրքորոշման արտահայտում, քանի որ դուք հարկատու եք, և նրանք ձեզ համար աշխատում են որպես պաշտոնյաներ:
Մոտ մեկ ամիս առաջ իշխանության ներկայացուցիչները խոսում էին ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության կողմից «Նաիրիտը» ձեռք բերելու, կամ ինչ-որ «նոր «Նաիրիտ» կառուցելու ծրագրերի մասին։ Սակայն մի ինչ-որ պահից այդ խոսակցությունները դադարեցին, և թեման նրանց կողմից ընդհանրապես չի շոշափվում։