
Ուկրաինայի Գերագույն ռադան Ղրիմն ու Սևաստոպոլը ճանաչել է ժամանակավորապես օկուպացված տարածքներ

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան առաջին ընթերցմամբ ընդունել է «Ուկրաինայի օկուպացված տարածքների քաղաքացիների ազատությունների ու իրավունքների ապահովման իրավական ռեժիմի մասին» օրենքը:
Վերջինս հստակեցնում է այդ տարածքների կարգավիճակը, դրանցում հաստատում է իրավական հատուկ ռեժիմ, ինչպես նաև հստակեցնում է պետմարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեությունը: Համապատասխան օրինագծի օգտին քվեարկել է դահլիճում գրանցված 308 պատգամավորից 276-ը:
Տվյալ օրենքով ժամանակավոր օկուպացված տարածքներ են ճանաչվում Ղրիմի ինքնավար հանրապետությունն ու Սևաստոպոլը, դրանց վրայի օդային տիրույթը, ինչպես նաև Ուկրաինայի տարածքային ծովն ու ներքին ջրերը՝ ներառյալ ստորջրյա տիրույթը:
Ժամականավոր օկուպացված տարածքները հայտարարվել են սահմանափակ ելումուտով գոտի: Ուկրաինայի քաղաքացիների, օտարազգիների ու առանց քաղաքացիության անձանց համար այդ գոտի ելումուտ անելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն: