Բաժիններ՝

Կիևը չպետք է շտապի Ռուսաստանի նկատմամբ վիզային ռեժիմ սահմանելու հարցում. Յացենյուկ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Կիևը չպետք է շտապի Ռուսաստանի նկատմամբ վիզային ռեժիմ սահմանելու հարցում. «Այստեղ պետք է 7 անգամ չափել և հետո նոր կտրել: Հազիվ թե, Ուկրաինայի կողմից նման նախաձեռնությունն արդյունավետ լինի Ռուսաստանի վրա ներազդելու տեսանկյունից:

Փոխարենը խնդիրը հումանիտար կարևոր նշանակություն ունի հենց իր՝ Ուկրաինայի համար, ինչն առաջին հերթին վերաբերվում է մեր պետության արևելքին ու հարավին, որի բնակիչները վաստակելու նպատակով մեկնում են Ռուսաստան, և որոնք ազգակցական կապեր ունեն սահմանից այն կողմ»:

Նշվում է, որ նախօրեին Ուկրաինայի ագային անվտանգության ու պաշտպանության խորհուրդը որոշում է ընդունել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու մասին՝ կապված Ղրիմի դեպքերի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս